Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

«Գիտության գրանիտը կրծել» արտահայտության ծագման մասին

22:30, Суббота, 17 Апреля, 2021 года
«Գիտության գրանիտը կրծել» արտահայտության ծագման մասին

Ռուսաստանի կոմունիստական երիտասարդության միության 5-րդ համագումարում, որը տեղի է ունեցել 1922 թվականի հոկտեմբերի 11-ին, «հեղափոխություն» հռչակված հոկտեմբերյան հեղաշրջման պարագլուխներից մեկը՝ Լև Տրոցկին, հանդես է եկել զեկուցումով, որում խոսելով երիտասարդ սերնդի առջև դրվող խնդիրների կատարմանը հետամուտ լինելու անհրաժեշտության ու դրանց հասնելու գործիքների մասին, մասնավորապես ընդգծել է.

«Գիտությունը հասարակ բան չէ, հասարակ բան չէ նաև հասարակագիտությունը. այն գրանիտ է, և այդ գրանիտը պետք է երիտասարդ ատամներով կրծել»:

Նա ելույթի ընթացքում շեշտադրվածին համահունչ հետևյալ նախադասություն էլ է ասել.

«Սովորե՛ք, երիտասարդ ատամներով կրծե՛ք գիտության գրանիտը, կոփվե՛ք ու պատրաստվե՛ք հերթափոխի»:

Տրոցկու այս ելույթից շատ չանցած ռուս բանաստեղծ Ս. Տրետյակովը «Երիտասարդ գվարդիա» արձակ բանստեղծությունում գրել է. «Համա՛ռ ուսումնառություն/Կրծո՛ւմ ենք գիտության գրանիտը»: Հաջողված դարձվածքը սկսել են գործածել ուրիշ բանաստեղծներ, գրողներ ու լրագրողներ:

Պետք է ասել, որ Կարմիր բանակն ստեղծած Լև Տրոցկին անգերազանցելի հռետոր է եղել, և զարմանալի չէ, որ նրա ելույթների շատ դարձվածքներ շատ արագ «թևավոր» են դարձել: Օրինակ՝ նա է «Ուղարկել պատմության աղբանոցը», «Ես աշխատավոր ժողովրդի զավակ եմ» և «Պրոլետարնե՛ր, ձի՛ հեծեք» արտահայտությունների հեղինակը: Վերջին դարձվածքն ավելի ուշ ծնունդ է տվել «Կոմերիտակա՛ն, ինքնաթի՛ռ նստիր» և «Կի՛նը՝ տրակտորի ղեկին» կարգախոսներին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1581 | 0 | 0
Facebook