Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում

Hayarpi Nersisyan
Автор:
Hayarpi Nersisyan
22:36, Пятница, 16 Апреля, 2021 года
Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում
     Ադրբեջանական սոցիալական ցանցերում նախօրեին հերթական հայ գերու տեսանյութն է հրապարակվել: Տեսանյութում երեւացող գերեվարված զինվորը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանն է, որից ընտանիքի անդամները լուր չունեին հոկտեմբերի 8-ից:
     Զինծառայողի եղբայրը՝ Արտյոմ Մխիթարյանը պատմեց, որ Էրիկը բանակ է զորակոչվել այս տարվա հուլիսին, ծառայության էր անցել Ջաբրայիլում, երկու ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց. «Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել, Հադրութի դպրոցում էր, դրանից հետո կապն ընդհատվեց ու այլ տեղեկություն մինչ օրս չունենք: Հադրութի դպրոցից եղբայրս զանգեց ասաց՝ դպրոցում է, լավ են, հետո էլ չկարողացանք կապվել»:
     Էրիկի գերեվարվելու մասին ընտանիքի անդամներն իմացել են ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածված տեսանյութից. «Վիդեոն տեսանք, մեր երեխուն ճանաչեցինք, բացի Էրիկից, տեսանյութում էլի հայ զինծառայողներ կային, բայց չգիտեմ՝ Էրիկի համածառայակիցներն էին, թե ոչ»:
     Հարցին՝ կան արդյոք որոշակի ժամկետներ, թե երբ տեղի կունենա գերիների փոխանակում կամ գոնե հայ գերիների վերադարձ, Զառա Ամատունին պատասխանեց. «Մենք իրավասու չենք այդ հարցում որոշակիություն մտցնելու, որովհետեւ վերադարձնելու որոշումը կողմերի ձեռքերում է: Մեր կազմակերպության առաքելությունն այստեղ աջակցելն է կողմերին կազմակերպել գործընթացը, իսկ համաձայնության գալը կողմերի այսպես ասած քաղաքական բանակցային մասն է կազմում եւ իրենց որոշումն է»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2728 | 0 | 0
Facebook