Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Որ ախտանշանների դեպքում է հարկավոր անհապաղ դիմել բժշկին

Դավիթ
Автор:
Դավիթ
00:32, Четверг, 15 Апреля, 2021 года
Որ ախտանշանների դեպքում է հարկավոր անհապաղ դիմել բժշկին

Առողջական ցանկացած խնդրի դեպքում մարդու օրգանիզմը միշտ նախազգուշացնում է դրանց մասին որոշակի ախտանշանների միջոցով, սակայն հաճախ մարդիկ անուշադրության են մատնում այդ ախտանշանները, ինչն էլ հանգեցնում է բավական լուրջ խանգարումների հետագա խորացման ու բարդացման։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել, ուստի ռուս թերապևտ Ալեքսեյ Բեզիմյաննին «ՌԻԱ Նովոստի» -ի հետ զրույցում ներկայացրել է այն ախտանշանները, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։


    
    


     Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին բժշկին դիմելու լուրջ պատճառ են հանդիսանում զարկերակային ճնշման բարձրացումը, հոդացավերը, հոգնածությունն ու աշխատունակության անկումը։ Բացի այդ, չի կարելի անուշադրության մատնել նաև սովորական կենսակերպի փոփոխությունները, որոնց շարքին կարող են դասվել քաշի կտրուկ կորուստը կամ քաշի ավելացումը, քնի պակասը, դյուրագրգիռությունն ու նյարդայնությունը, արտաքին փոփոխությունները, մազաթափությունը, մաշկային ցանը, տհաճ զգացողությունները, ցավն ու ստամոքսի այրոցը։


    

Ավելին՝ մասնագետն ընդգծում է, որ գոյություն ունեն ախտանշաններ, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել։ Նման ախտանշանների շարքին են դասվում որովայնի ցավերը, կրծքավանդակի ցավերն ու կտրուկ ի հայտ եկած սուր գլխացավերը։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
1153 | 0 | 0
Facebook