Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Պատերազմական ֆիլմերի ազդեցությունները անհատի հոգեվիճակի վրա

Դավիթ
Автор:
Դավիթ
00:21, Четверг, 15 Апреля, 2021 года
Պատերազմական ֆիլմերի ազդեցությունները անհատի հոգեվիճակի վրա

Ֆիլմերը ստեղծվում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորմամբ վերարտադրված գործողությունների, կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանմամբ։ Կինոն միավորում է տարածական և ժամանակային արվեստների, գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատերարվեստի հնարավորությունները և միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ստեղծում կինոնկարներ։ Ֆիլմերն ունենում են ազդեցություն և յուրաքանչյուրի մեջ այն արտահայտվում է յուրովի՝ թողնելով հոգեբանական ազդեցություններ։ Կինոյի, ինչպես գեղագիտական, այնպես էլ հոգեբանական ազդեցությունը մարդու վրա կարող է լինել դրական կամ բացասական: Օրինակ՝ երբ դիտում ենք կատակերգություն, մեզ մոտ նկատվում են դրական էմոցիաներ, տրամադրության բարձրացում և հակառակը: Ուսումնասիրությունները պարզել են, որ բռնության տեսարաններով ֆիլմերի դիտումը ազդում է ոչ միայն հոգեբանության, այլև ֆիզիկականի վրա: Մի քանի կամավորների առաջարկել են դիտել 3 ֆիլմ` մելոդրամա, փաստագրական ֆիլմ և սարսափ: Ամեն սեանսից հետո կամավորներից արյան անալիզ են վերցրել: Արդյունքների համաձայն՝ մելոդրամա և փաստագրական ֆիլմերը ոչ մի ձևով չեն ազդել արյան վիճակի վրա, իսկ սարսափ ֆիլմից հետո արյունը եռում էր: Այդ մարդու մոտ հորմոնների քանակության կտրուկ աճ է նկատվել և հակամարմինների առաջացում՝ արյան մեջ: Հակամարմինները պայքարում են վտանգի դեմ, բայց քանի որ մարդը ուշադրություն չի դարձրել, թե ինչ է կատարվում իր հետ և իր օրգանիզմում ու շարունակել է դիտել ֆիլմը, հակամարմինները սկսել են վտանգը փնտրել մարմնի ներսում ու պայքարել դրանց դեմ:


    
    
    
    

Որոշ տեսաբաններ սկսեցին կինոն ուսումնասիրել որպես համակարգ, որն ազդում է հասարակության կենսագործունեության վրա՝ ազդելով առանձին անհատների հոգեբանության վրա։ Այսօր կինոարտադրությունը և հոգեբանությունը ունեն շփման բավականին լայն եզրեր։ Պատերազմի մասին ֆիլմերը նույնպես ունենում են իրենց ազդեցությունը լսարանի վրա։ Ըստ հոգեբան Էլոննա Ավետյանի՝ որոշ մարդիկ ունեն շատ խոցելի հոգեբանություն՝ կախված ֆիլմի սցենարից, և եթե մարդն ունի պատերազմում զոհված հարազատներ, ապա, իհարկե, ֆիլմը դիտելիս և դրանից հետո փորձերն ավելի խոցելի և տևական են: Շատ հաճախ այդ մարդիկ ընկնում են՝ պատերազմում իրենց կորցրած անձի հետ կապված հիշողությունների մեջ, և, իհարկե, այդ հիշողությունները ընկալվում են բացասական համատեքստում՝ ափսոսանք, փորձ, ինքնամեղադրանք, զղջում։


    
    
    

«Պատերազմակական ֆիլմերից նայել եմ «կյանք ու կռիվ 1/2» ֆիլմերը, և շատ եմ հավանել ֆիլմերը, ֆիլմը դիտելուց հետո սկսել եմ այլ կերպ նայել կյանքին, լինեմ ավելի հայրենասեր, ամեն անգամ այս ֆիլմերը դիտելիս վերապրում եմ այն ցավը, որը կա սրտումս, սակայն ֆիլմի տղաների մեջ տեսնում եմ եղբորս, ով կյանքը տվեց հանուն հայտժրենիքին», ֊ասաց մեր զրուցակից Անի։


    
    
    

Պատերազմական ֆիլմերում շատ են օգտագործում չափազանցություն՝ զինվորի կերպարը դարձնելով անխոցելի և որոշ դեպքերում իրականությանը ոչ մոտ մարմնավորում։ Հոգեբան Անուշ Կարապետյանը կարծում է, որ ֆիլմերում գոնե մասնակիորեն ձգտում են ներկայացնել այն, ինչ կա իրականում, և իրականություններն էլ տարբեր են, այնտեղ հարյուրավոր երիտասարդներ կան` մեկը մյուսից տարբեր, հետևաբար մի վայրն էլ մյուսից կարող է տարբերվե․ «Ամեն դեպքում երիտասարդները, յուրաքանչյուրն իր հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան դժվարություններ ունենում են, դա անխուսափելի է և իմաստն էլ հենց դա է, որ երիտասարդները կոփվեն ֆիզիկապես, հոգեպես, ձեռք բերեն մի շարք գիտելիքներ և հմտություններ, որոնք էլ հարկ եղած դեպքում կկիրառեն»:


    
    
    

Պատերազմական ֆիլմերը շատերի մարտական ոգի են բարձրացնում, ակտիվացնում «քնած» հայրենասիրությունը, մի մասի մոտ առաջացնում տխրություն՝ հիշելով պատերազմի ժամանակ զոհված իրենց հարազատին։ Ոմանց մոտ էլ առաջացնում է վախ և այդ ամենից ապահովագրվելու, փախչելու

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1243 | 0 | 0
Facebook