Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Նախագահի սպանությունը՝ ցեղասպանության առիթ

15:11, Вторник, 06 Апреля, 2021 года
Նախագահի սպանությունը՝ ցեղասպանության առիթ

1994 թվականի ապրիլի 6-ին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիի օդանավակայանի մերձակայքում «երկիր-օդ» հրթիռով խփվել է այն ինքնաթիռը, որի մեջ եղել են Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նթանյամիրան և Ռուանադայի նախագահ Ժյուվենալ Հաբիյարիմանան: Ինքնաթիռի բեկորներն ընկել են թութսի ժողովրդի ապստամբների կողմից վերահսկվող տարածքում:

Ութու ժողովրդի ծոցից ելած նախագահի մահը Ռուանդայում համազգային մասշտաբի վրիժառության շղթայական ռեակցիա է առաջացրել: Ութուներից կազմաված ռուանդական բանակը թութսիների լայնամասշտաբ կոտորած է սկսել: Նախագահների սպանությունից ընդամենը մեկ օր անց՝ ապրիլի 7-ին, ութու ազգության զինվորականները սպանել են իրենց ազգակից կին վարչապետին՝ Ագաթա Ուվիլինգիյամային՝ ընդամենը «չափավորություն» դրսևորելու համար: Նրանք պատռում են հղի վարչապետի փորը: Վարչապետ է նշանակվել թութսիների ցեղասպանության նախաձեռնողներից մեկը՝ Ժան Կամբանդան: Հաշված օրերի ընթացքում մորթվել են ութուների բոլոր չափավոր քաղաքական գործիչները, այդ թվում ութ նախարար և սահմանադրական դատարանի նախագահը: Ցեղակից «դավաճաններ» -ի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո ութու ծայրահեղականները ձեռնամուխ են եղել «ազգային հարցի» վերջնական լուծմանը: Պետական ռադիոյով հայտարարվել է ջարդարարների ջոկատների հավաքագրման մասին: Քաղաքապետերն ու գյուղապետերն այդ ջոկատներին են տրամադել բոլոր թութսիների ցուցակները, որոնք բոլորը ծրագրված մորթվել են:

Ջարդերից մեկ ամիս անց ՄԱԿ-ը ստեղծել է Միջազգային դատարան Ռուանդայում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները հետաքննելու համար: Փորձագետների գնահատմամբ՝ թութսիների ցեղասպանության զոհերի թիվը, ներառյալ սովից ու հիվանդություններից մահացածները, կազմել է առնվազն 800 հազար մարդ, իսկ ավելի քան մեկ միլիոն մարդ փախել է Ռուանդայի հարևան երկրներ:

Նկարում՝ Ժյուվենալ Հաբիյարիմանան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1453 | 0 | 0
Facebook