Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Երկբևեռ հայրենիք

21:04, Воскресенье, 14 Марта, 2021 года
Երկբևեռ հայրենիք

Տառապանքը մարդուն դարձնում է էլ ավելի ուժեղ՝ ասում են, իսկ մենք եղանք ցավից բթացած մարմին, ով ճոճվում է իշխանականների շրջափոսում ու երբեք չի՛ հատվում իմաստությանը՝ հայի չարիք: Դարձել ենք այն, ինչ վաղուց պետք է չլինեինք, իրավունք չունեինք:

Ների՛ր Չարենց, «Հավաքական ուժի» երդվյալը չեղանք: Այս էլ որերո՛րդ անգամ քեզ չլսելով դառնում ենք համր անարդարության դեմ, մեր իսկ երկրում մեզ դարձնում են օտարոտի, իսկ սարսափելին, մեր իսկ աջակցությամբ: Դարձանք անձնապաշտության զոհ, իսկ ավելի ճիշտ՝ զոհ դարձավ հայրենիքը: Այնքան սիրեցինք իշխանությունը, որքան իշխանությունն իր աթոռը: Եվ աններելին, շարունակում ենք գոտեպնդել, ոգեշչել Մարմինը, հանուն ու՞մ, հանուն ինչի՞:

Անձնապաշտությունը վտանգավոր է, կեղծիք ու չարիք, այն սերմանում է թունավոր նյութեր մեր փոքրիկ, «հիվանդացած» հողի համար, պատկերացնու՞մ եք: Ո՛չ, չե՛ք պատկերացնելու, քանի դեռ զբացված եք անձի գովերգմամբ և ցավոք կհասկանաք այն ժամանակ, երբ արդեն Դուք և Ձեր գիտակցությունը հարկավոր չի լինի ու այդ ժամանակ հողը ձեզ չի փրկի, քո զավակին, քո տունը, ինչպես Դու վարվեցիր, ինչպես Դու սիրեցիր քո հայրենիքը, վա՛յ այդ սիրուն: Անմնացորդ սիրեց զինվորն, անմնացորդ կռվեց զինվորն ու հիմա, հիշելու, խոնարհվելու, երախտապարտ լինելու ժամանակ չունենք, քանի որ զբաղված ենք մանր-մունր լուտանքներ նետելով, սրան-նրան պաշտպանելու «լրջագույն» խնդրով:

Ազգը, ժողովուրդը երկպառակտվեց երկու մասի, ճեղքը գնալով մեծանում է, ընդարձակվում՝ վերածվում անդունդի և չի՛ նայելու որ մասում ով է կանգնած: Շարունակելով միմյանց վրա ցեխ նետելը, կշահի՞ մեկը արդյոք…կամ գուցե հանգիստ լինենք, ցեխակույտը հազիվ թե «ոսկեպատ» աթոռի ոտքերին հասնի, այդքանով մեզ հաղթանակած զգանք, լիարժեք, իսկ վիրավորանքի խոսքերը հայը հայի դեմ ցավոք աթոռից էլ վեր՝ երկնքում կդաջվի, ու մեղքը կծանրանա թոռների, ծոռների ուսերին: Այն թոռների, որ այս երկրում չեն ծնվելու, քանի որ որդին վաղու՜ց այստեղ չէ, այն ծոռների՛, որ թոռները նրանց համար հայերեն երկու-երեք բառ կթոթովեն:

Պատերազմը «քայքայեց» հոգիները, պատերազմը խլեց սերը, վստահությունը, առաջ եկավ կասկածամտությունը, տգիտությունը, զարգացավ ամբոխի գաղափարը: Քանի դեռ տգիտությունը «մաշելու» է մարդուն, քանի դեռ այլակարծությունը քարկոծվելու է, քանի դեռ հայը սեփական ծնողից առավել պաշտպանելու է պետական այրերին, ունենալու ենք այն, ինչ ունենք, իսկ ավելի ցավալի՝ այդ էլ կվտանգենք, եթե ոչ արդեն…


    

Հասմիկ Գևորգյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4311 | 0 | 0
Facebook