Идет загрузка...
Сегодня:  Суббота, 16 Октября, 2021 года
Ինսթագրամ

Статьи

Դավաճան ընկերուհիս (16+)

11:36, Пятница, 12 Марта, 2021 года
Դավաճան ընկերուհիս (16+)
     Երբ պատրաստվում էի ամուսնանալ ուսանողական ընկերոջս հետ, մանկությանս մտերիմ ընկերուհիս, ում վստահում էի գաղտնիքներս, ինձ հանդիմանում էր.
    
-Լավ, ի՞նչ ես գտել այդ տղայի մեջ, նա քեզ համապատասխան զույգ չէ, դու արժանի ես ավելի լավ տղամարդու, քան նա է: Ընտրյալդ ինձ բացարձակապես դուր չի գալիս:
     -Աննա, մենք սիրում ենք միմյանց և դա ինձ համար ամենագլխավորն է, ասում էի ես:
     -Դու գիտես, ես քեզ զգուշացրեցի:
     Ես ամուսնացա սիրելի տղայի հետ: Օրերն անցան և մենք սպասում էինք մեր առաջնեկին: Իսկ Աննան շարունակում էր այցելել մեզ: Տեսնում էի, թե նա ինչ մտերմիկ զրույցներ էր ունենում ամուսնուս հետ, ինչ-որ հարցեր քննարկում: Զարմանում էի, թե ինչպես կարող էր փոխել վերաբերմունքը իր համար «անտանելի» տղամարդու հանդեպ:
     Մի օր, կանանց կոնսուլտացիայից տուն վերադառնալիս, նկատեցի, որ տան դուռը բաց է: Ամուսինս սովորաբար աշխատանքից ուշ էր տուն գալիս: Մոտենալով մեր ննջասենյակին, լսեցի սեռական ակտին բնորոշ ձայներ: Դուռը բացելով, նկատեցի ընկերուհուս` ամուսնուս հետ սեռական հարաբերություններ ունենալիս: Չցանկացա խանգարել նրանց, մտածելով, որ հնարավոր բացասական հետևանքներ կունենար ամուսնուս սեռական առողության վրա: Լռելյայն ետ գնացի խոհանոց, սպասելով նրանց սենյակից դուրս գալուն:
     Երբ նրանք ավարտեցին և դուրս եկան սենյակից, դիմեցի Աննային.
     -Աննա, ես ամեն ինչ տեսել եմ: Այդ երբվանի՞ց ամուսինս քեզ սկսեց դուր գալ:
     -Նա ինձ միշտ էլ դուր է եկել, ես էի ուզում ամուսնանալ նրա հետ, իսկ դու ինձ խանգարեցիր:
     -Այլևս դու իմ ընկերուհին չես, -ասացի, -հեռացիր:
     Ամուսնուս չհանդիմանեցի: Վերաբերմունքս նրա նկատմամբ չփոխեցի: Թվում էր, թե ոչինչ էլ չէր եղել: Ավելին` ավելի ուշադիր ու սիրալիր էի նրա հանդեպ: Հասկացա, որ նրան պետք էր լիցքաթափվել, քանի որ բավականին ժամանակ սեռական հարաբերություններ չէինք ունեցել:
     Միայն կորցրեցի մեկին, ում սիրում էի: Ընկերուհուս...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
| | |
22144 | 0 | 0
Facebook