Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Տարբեր ու հետաքրքիր լուրեր

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
03:32, Среда, 10 Марта, 2021 года
Տարբեր ու հետաքրքիր լուրեր

Տարբեր ու հետաքրքիր լուրեր

ՀԱՅ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՊԱՏԱՆԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ

Ադամ Ակոպյանը պատմում է դուդուկի մասին

Paul Witteman ontvangt pianist Adam Akopian!

De 12-jarige pianist Adam Akopian is in Nederland geboren, maar heeft Armeense roots. Hij speelde zich vorig jaar in de kijker door het PianoFest Concours te winnen. Daarna mocht hij zelfs op masterclass bij Thomas Beijer! In Podium Witteman speelt Adam muziek van de Armeense componist Komitas Vardapet.

Փոլ Վիթմանը ընդունել է դաշնակահար Adam Akopian-ին!

12-ամյա դաշնակահար Ադամ Ակոպյանը ծնվել է Նիդերլանդներում, բայց ունի հայկական արմատներ: Անցած տարի նա հանդես է եկել տեղում հաղթելով Դաշնամուրային մրցույթը: Դրանից հետո նրան նույնիսկ թույլատրեցին մասնակցել մաստեր կլասի Թոմաս Բիջերի հետ! Պոդիում Վիտեմանում Ադամը նվագում է հայ կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի երաժշտությունը։

---------------------------

ՆԱԽՇԱԶԱՐԴԵՐՈՎ ՁՎԵՐ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ

Դարձե'ք բարեգործական նախաձեռնության մասնակից' Ձեր Զատիկի սեղանը զարդարելով Հայաստանից ներմուծված ձեռագործ ձվիկներով:

Հայաստանյան «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի (Homeland Development Initiative Foundation (HDIF) ) կողմից ստեղծվել է մի նախագիծ, որի շրջանակներում լուծվում է անապահով կանանց' աշխատանքային զբաղվածությամբ ապահովելու խնդիրը: Հայաստանի տարբեր մարզերից մեր հայրենակից կանայք այս անգամ որոշել են եվրոպահայերի Սուրբ Զատիկի սեղանները զարդարելու համար գունագեղ ձեռագործ ձվիկներ պատրաստել:


    
    

Նախագիծը շահույթ չի հետապնդում: Ողջ գումարը կհատկացվի հենց նույն կանանց' ապրուստի նվազագույն պայմաններ ապահովելու նպատակով:

Սուրբ Զատիկի խորհրդով պատրաստված ձվիկներն ուղարկվել են բելգիաբնակ Մարինա Մարտիրոսյանին: Առաքումը Նիդերլանդների և Բելգիայի տարածքում ԱՆՎՃԱՐ Է:

Կապվե'ք Մարինայի հետ և պատվիրե'ք Զատիկի սեղանի հայաստանից եկած ձեր զարդարանքները' https://www.facebook.com/marina.martirosyan.735

Գնահատենք ձեռագործ աշխատանքը, օգնենք կանանց փոքր գումար վաստակել իրենց մանրակրկիտ և ժամանակատար ձեռագործ աշխատանքի դիմաց:

Այս թեմայով հղումներ'

https://my.mamul.am/am/post/96996
    
    

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
     Սուրեն Գեղամյան

Մինչ փորձում ենք խելքի բերել մեր բզկտված ու խեղված Երկիրը՝ Երկիր մոլորակը նոր խնդիրներ է առաջադրում:


    

Մինչ այժմ կարծում էին, թե Երկիրը բաղկացած 4 շերտից՝ երկրակեղև, մանթիա, արտաքին և ներքին միջուկ: Վերջին 10 տարում տեսակետ կար, որ ներքին միջուկում հնարավոր է ևս մեկ բաղադրիչի առկայություն, սակայն դա ապացուցելը չափազանց բարդ խնդիր էր:

Ավստրալիայի երկրաբաններն օգտագործել են Երկրի ներսում եղած տատանողական ալիքների անցնելու տևողությունը: Նրանք համակարգչով մշակել են որոնող ծրագիր, որով էլ հայտնաբերել են միջուկի տատանումները: Գիտնականները նկատել են նաև ներքին միջուկում եղած երկաթի կառուցվածքի փոփոխություն, իսկ դա նշանակել է, որ մոլորակի կենտրոնից մոտ 650 կմ ձգվող նոր «սահմանային գիծ» պետք է լինի:

Երկրաբանները պարզել են, որ Երկրի ներքին միջուկի ջերմությունն ըստ Ցելսիուսի ավելի քան 5 հազար աստիճան է: Ի դեպ, ներքին միջուկը հավասար է Երկրի ծավալի ընդամենը 1%-ին և իրեն շրջապատող շերտերի հետ մեկ ամբողջություն է:

«Այսինքն՝ հարկ կլինի վերակազմել դասագրքերը», - ասել է հետազոտության հեղինակներից Ջոան Սթիվեմսոնը:

Սովորենք. գիտությունը պետք է դառնա հայի ամենասուր զենքերից մեկը:
    
    

ԵՐԳԻ ՊՐԵՄԵՐԻԱ

Անկոտրում է հայի ոգին ... Արցախյան վերջին պատերազմը խոր հետք թողեց յուրաքանչյուր հայի սրտում, ոչ մեկն իր խոսքով ու գործով անմասը չմնաց: Նրանցից մեկը, Բելգիայի մեր հայրենակից, Երգիչ, պրոդյուսեր, ռեժիսոր Արման Սարգսյանը, ով իր սրտի խոսքով երգ ձոնեց ու նվիրեց հայ հերոս զինվորին:

Խնդրեմ, այցելեք յութուբյան այս հղումով, հավանեք ու տարածեք այս երգը: Այն կոչվում է «Հող Հայաստան»
    
    

ԿԱՆԱՆՑ ՈՒ ԳԱՐՆԱՆ ՏՈՆ

Գարունը՝ ծաղիկ է վառել...

Սա՝ մոմավառություն, սիրո և արդարության հաղթանակի,

Քնքշության, հոգատարության, կյանքի շարունակական ընթացքի,

Որևէ մեկն անզոր է փակել հավերժության ճանապարհը

Բարին գալու է ու սրբելու է չարությունը ...

Շնորհավոր կյանք բերող գարունը


    

Տարբեր ու հետաքրքիր լուրեր


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2220 | 0 | 0
Facebook