Идет загрузка...
Сегодня:  FriAM+04E_Марта+0400RMarAM+04_1+040054_81 года

Статьи

«Թույլ սեռ լինելը միֆ է». Սաթենիկ Հազարյան

ExclusiveNews
Автор:
ExclusiveNews
MonPM+04E_+040MarE_Марта+0400RMarPM+04_0+0400113_2_81, MonPM+04E_Марта+0400RMarPM+04_0+0400113_81 года
«Թույլ սեռ լինելը միֆ է». Սաթենիկ Հազարյան

Մարտի 8-ը ոչ միայն Կանանց միջազգային օրն է, այլեւ ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ կանանց իրավունքների մասին բարձրաձայնելու առիթ: Կին լինելը հիասքանչ է, հատկապես, երբ մեր իրավունքները պաշտպանված են. այսպես են կարծում այն բոլոր կանայք, որոնց հետ NEWS.am STYLE-ը զրուցել է թեմատիկ բլիցի շրջանակում:

Մեր խորագրի հերոսուհիներից մեկը դերասանուհի Սաթենիկ Հազարյանն է, որը, գրեթե, միշտ ներկայանում է ուժեղ եւ ինքնաբավ կանանց կերպարներով:

Սաթենիկ, որո՞նք են կին լինելու առավելություններն ու թերություններն՝ ըստ քեզ:

Առաջին հերթին առավելությունը մայրությունն է, կարծում եմ` դա Աստծո տված ամենամեծ պարգեւն է:

Իսկ թերությունների շուրջ երբեք չեմ մտածել. ես երջանիկ եմ, որ կին եմ:

Կանացիության մասին ամենատարօրինակ կարծրատիպն՝ ըստ քեզ:

Թույլ սեռ լինելը. դա միֆ է:

Ո՞ր ժամանակաշրջանի նորաձեւությունն է քեզ ավելի հոգեհարազատ:

Միանշանակ` 19-րդ դարասկզբի նորաձեւությունը:

Ե՞րբ ես առաջին անգամ դիմահարդարվել:

Մանկապարտեզում թագուհու կերպարի համար մեծիկներն ինձ շրթներկ էին քսել ու նուրբ ստվերաներկ (ծիծաղում է):

Ո՞ր տարիքից ես քեզ սկսել զգալ կանացի ու հմայիչ:

Հենց այն պահից, երբ ինձ առաջին անգամ տեսա հայելու մեջ:

Եթե մեկ օրով լինեիր տղամարդ...

Կնվիրեի ինձ շրջապատող կանանց ծաղիկներ եւ կխորտակեի կոմպլիմենտների մեջ:

Կնոջը գեղեցիկ է դարձնում...

Խնամքը եւ համեստությունը:

Հանրությանը հայտնի ամենաազդեցիկ կանայք՝ ըստ քեզ:

Մարիամ Աստվածածինը:

Ըստ քեզ՝ կանա՞յք են ավելի հմուտ քաղաքականության մեջ, թե՞ տղամարդիկ:

Քաղաքականությունը հորինել են տղամարդիկ...

Ի՞նչը կարող է քեզ բարդութավորել:

Այսօր այդ հարցը շատ արտասովոր է հնչում... Այն, ինչը բոլորիս...

Կնշե՞ս հայտնի մի տղամարդու, որը քեզ համար իդեալական է:

Բրեդ Փիթը (ժպտում է) :

Ըստ քեզ՝ Հայաստանում պաշտպանվա՞ծ են կանանց իրավունքները: Եղե՞լ է, որ բախվես հակառակին:

Ես կարծում եմ` պաշտպանված չեն, բայց ես նշեցի, որ բախտավոր եմ եւ չեմ բախվել նման երեւույթների:

Մարտի 8-ին, սովորաբար, նվերներ սպասո՞ւմ ես, կամ տալի՞ս ես: Ո՞րը կլինի քեզ համար ամենասպասված նվերը:

Ես շատ եմ սիրում ծաղիկներ ստանալ եւ նվիրել:

Ի վերջո, ի՞նչ է ուզում կինը տղամարդուց:)

Անմոռաց սեր:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2661 | 0 | 0
Facebook