Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Ընտանեկան մի պատմություն պատմեմ։ Ջերմուկով ջրոցի խաղալիս ասել էր՝ «փախանք, տատին եկավ» ու առաջինը ինքն էլ վազել է, որ… սպարապետի մասին պատմում է զարմուհին

02:43, Суббота, 06 Марта, 2021 года
Ընտանեկան մի պատմություն պատմեմ։ Ջերմուկով ջրոցի խաղալիս ասել էր՝ «փախանք, տատին եկավ» ու առաջինը ինքն էլ վազել է, որ… սպարապետի մասին պատմում է զարմուհին

Մարտի հինգին Վազգեն Սարգսյանը կդառնար 62 տարեկան։ Այդ առիթով araratnews.am-ը զրուցել է սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի դստեր հետ՝ Ծովինար Սարգսյանի հետ։ -Ինչպիսի՞ն է սպարապետ Վազգեն Սարգսյանը Ձեր պատկերացումների մեջ։ -Իմ պատկերացումների մեջ հորեղբայրս «արջի» (այդպես ինքն էր ասում իր մասին) կերպար չունի: Շատ առավել մարդամոտ էր անձնական

հարաբերություններում ու ազնիվ և մեծ նվիրումով իր գործում: -Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի մեր ներկայիս սերունդը տեղեկանա սպարապետի մասին։ -Սոցցանցերով փորձում ենք տարածել նրա գաղափարները, նրա պատմվածքներն ու նկարները: Կարծում եմ, որ ներկայիս սերունդը արդեն իսկ գնահատում է նրա դերը հայոց պատմության մեջ: -Ի՞նչ են պատմել Ձեզ ձեր հորեղբոր մասին։


    

-Ընտանեկան մի պատմություն պատմեմ։ Հորեղբորս տունը կառուցելուց հետո, հավանաբար թե նոր էին տեղափոխվել այդ տուն, հորեղբայրս քույրիկներիս և եղբայրներիս հետ սկսել են ջերմուկով ջրոցի խաղալ, նկատի չունենալով, որ տունը նոր է վերանորոգված։ Բոլոր պատերը թացացել էին, և հենց այդ պահին, երբ տեսել է, որ տատիկն է գալիս, ասել է․ «Երեխեք փախանք, տատին եկավ», և 1-ինը ինքն էլ վազել է, որ տատիկը չջղայնանա։ -Ինչ-որ գո ղտրիկ պատմություն պատմե՞լ են Ձեզ,

որ դեռ ոչ մեկ չգիտի սպարապետի մասին։ -Կարծում եմ, որ անհնար է մեծանալ նույն տանը, ուր ինքն է ապրել, ու չիմանալ ավելի ընտանեկան պատմություններ: Տատիկս շատ էր սիրում պատմել հորեղբորս մասին: Տան մեծերը մշտապես փորձել են մեր հիշողություններում վառ պահել նրա կերպարը: Հորեղբայրս իր տեսակով շատ նրբանկատ է եղել և բոլորի նկատմամբ միշտ ուշադիր։ Փորձել է


    

ցանկացած հավաքների ժամանակ բոլորի հետ հասցնել շփվել, զրուցել։ Մի գեղեցիկ պատմություն պատմեմ։ Տատիկիս 60-ամյակին, երբ միջոցառումը արդեն վերջացել էր, և բոլորը պիտի տուն գնային, հորեղբայրս սրահում գտնվող բոլոր կանանց ծաղկեփունջ է նվիրել։ -Այսօր Վազգեն Սարգսյանի թանգարանում ի՞նչ առանձնահատուկ նմուշներ են ցուցադրվում, որոնք երիտասարդներին դարձնում են

հաղորդակից սպարապետի գործունեությանը։ -Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում նրա ողջ կյանքն է ցուցադրված՝ օրորոցից մինչ տատիկիս պատրաստած վերջին գաթան, որն այդպես էլ մնացել էր նրա սեղանի վրա: -Ձեր կարծիքով, մեր երիտասարդ սերունդն այսօր բավարար պատկերացում ունի՞ սպարապետի և իր ժամանակակիցների գործունեության շուրջ։ -Կարծում եմ՝ այո: Պատ երազմն էլ առավել արժևորեց նրանց


    

գործունեությունն ու էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության մեջ: -Զարմիկներից ո՞վ է բնավորությամբ առավել շատ նման հորեղբորը։ -Մենք դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք նրան նմանվելու համար: Այնուամենայնիվ, բոլորս էլ ունենք այնպիսի բնավորության գծեր, որոնք նման են: -Վազգեն Սարգսյանի զարմուհին լինելը Ձեզ լրացուցիչ պարտավորությունների ու պատաս խանատվության առաջ կանգնեցնու՞մ է։ -Միանշանակ

պատաս խանատվությունը շատ մեծ է, յուրաքանչյուր քայլից առաջ միշտ իր մասին ենք մտածում, սակայն կարող եմ ասել՝ հաճելի պատաս խանատվություն է: Իր հետ կապված ամեն ինչն է հաճելի: -Տեղյակ ենք, որ մասնավորապես դուք ուսումնասիրում եք Ձեր հորեղբոր լուսանկարների արխիվը։ Դեռ չհրապարակված լուսանկարներ կա՞ն արխիվի մեջ, որոնք հետագայում հանրությանը հասանելի կլինեն։ -60-ամյակին քույրս՝ Գրետան,


    

ցուցահանդես էր կազմակերպել թանգարանի մեջ: Բնականաբար դեռ կան չհրապարակված նկարներ, որոնք ժամանակի ընթացքում անպայման կհրապարակվեն: -Հայտնի է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը նաև երգում էր, օրինակ՝ նրա կատարումներից ո՞րն եք ավելի շատ լսում ու հավանում։ -Եթե հարցնեիք, որ տեսահոլովակն եմ ավելի շատ սիրում, անկասկած տալու էի նույն պատասխանը: Երգի անունը, եթե չեմ սխալվում՝ «Դու հեռացար» է: Այս երգի առավել գեղեցիկ կատարումն է իմ համար.

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5120 | 0 | 0
Facebook