Идет загрузка...
Сегодня:  Пятница, 16 Апреля, 2021 года

Статьи

Ինչպե՞ս է ստացվում, որ մեր օլիմպիական չեմպիոն Սպիտակ արջը, պարտվում է «Ճ կլասի» միջազգային մցաշարերում

Narek
Автор:
Narek
16:22, Суббота, 27 Февраля, 2021 года
Ինչպե՞ս է ստացվում, որ մեր օլիմպիական չեմպիոն Սպիտակ արջը, պարտվում է «Ճ կլասի» միջազգային մցաշարերում
     Ինչպես գիտեք Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթանում է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Մեր ընտրանին բնականաբար մասնակցում է, սակայն ինչ-որ իռացիոնալ բաներ են տեղի ունենում, որոնք չունեն ոչ մի տրամաբանական բացատրություն: Մեր Սպիտակ արջը՝ Արթուր Ալեքսանյանը, ով այդ մրցաշարում ըստ կանխատեսումների պետք է շատ հեշտ հասներ հաղթանակի՝ առանց որևէ դժվարության, պարտվում է կիսաեզրափակչում և դուրս մնում հետագա պայքարից... Անկեղծ ասած սպորտային անհաջողություններ երբեմն լինում են, բայց վստահեցնում եմ, այն ինչ ես տեսա, այն ինչ գորգի վրա տեղի էր ունենում, բացարձակ նման չէր սպորտային անհաջողության: Ասեմ ավելին՝ դեկտեմբեր ամսին, երբ տեղի էր ունենում «Աշխարհի գավաթի» մրցումները Արթուր Ալեքսանյանն էդտեղ էլ պարտվեց ու դուրս մնաց հենց մեկնարկային մենամարտից... Ինչը շատ տարօրինակ էր և զարմանալի, որովհետև սպորտի սիրահարները գիտեն թե որքան խաղ ու պար են այդ փուլերը Արթուրի, բացի այդ թե որքան քիչ երկիր էր մասնակցում այս տարի, և որքան թույլ էին մասնակիցները։Հենց դրա համար են ասում սպիտակ արջի պարտությունները, ոչ թե անհաջողություններ են այլ կարծես թե դառնում են օրինաչափություն... Եվ հենց այս ենթատքեստի տրամաբանության ներքո էլ, պետք է պարզել, ո՞րն է պատճառը, որ Արթուր Ալեքսանյանը նման անտարբերությամբ, նման «անհավես» ձևով է մասնակցում մրցաշարերին: Գուցե ուշադրության պակասից է, գուցե ինչ-որ բան այնպես չի ընթացել, ինչպես որ միշտ է եղել՝ նրա հաղթանակների կերտման գործում, բայց որ դա ենթակա է լուրջ հետևողական մոտեցման, դա հաստատ է: Անթույլատրելի է անուշադրությունը, Արթուրն այն մարզիկն է, ով տարիներ շարունակ ամենահեղինակավոր մրցաշարերում մեր եռագույնն ամենաբարձր հորիզոնականում է ծածանել: Ու հիմա այսպես, պարզապես չի կարելի։ Եթե մարզիկն այլևս չի կարողանում հաղթանակներ պարգևել երկրին, ապա ավելի լավ ա արժանապատվություն ունենա և բաձունքում մնալով հեռանա, ոչ թե անկում ունենա և նոր միայն գնա... Ինչևէ, խնդրում և պահանջում եմ, որպես մարզասեր, աչքաթող չանել այն ինչի մասին գրեցի, հնարավոր է ներկայիս հայաստանյան թոհուբոհում այդ փաստն այդքան էլ աչքի չզարնի, բայց կրկնում եմ, դա շատ կարևոր է մեր պետության հեղինակության և ճանաչելիության համար: Անկեղծ ասած երբեք չէի մտածի, որ նման բան կարող է գրեմ, բայց դե ինչպես տեսնում եք, փոփոխական ժամանակներն ու իրադարձությունները մեր ցանկությունները հաշվի չեն առնում:
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1259 | 0 | 0
Facebook
COMMENT.am