Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Քանի դեռ կան Խաչատուր Սուքիասյանները, Հայաստանում ներդրումներ չեն լինելու

23:01, Суббота, 27 Февраля, 2021 года
Քանի դեռ կան Խաչատուր Սուքիասյանները, Հայաստանում ներդրումներ չեն լինելու
    
Այսօր արդեն հայտնի է դառնում, որ նույն Խաչատուր Սուքիասյանը գնել է բենզինի և դիզվառելիքի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող RAN oil ՍՊԸ-ընկերությունը: Ընկերություն, որն ապահովում է հարյուրավոր աշխատատեղեր, ամեն ամիս ռեժիմով մուծում հարյուր միլիոնավոր դրամների (մոտ երկու միլիոն դոլարի) հարկ:
Երբեմնի ավտովառելիքի խոշոր ներմուծողի գործերն առանց այս էլ օրեցօր վատանում էին, ժգազով աշխատող մեքենաների ավելացման պատճառով: Ընկերությունը իր գոյությունը պահպանելու համար, սկսել էր փոխարենը ավելի շատ գումար վաստակել ավտոյուղերի և ավտոմասերի ներկրման, վաճառքի և փոխման ծառայություններով:
RAN oil-ընկերությունը հեղափոխությունից հետո հանտնվել էր անելանելի իրավիճակում. «նստել էին կազմակերպության պոչին և ճնշում էին ստուգումներով ու տուգանքներով»:
Եվ ահա եկավ պատմության ավարտը: «Խաչատուր Սուքիասյան» մարդ-կորպորացիան կլանեց RAN oil ընկերությունը և դարձավ ավելի մեծ սեփականատեր, քան կար: Իր համակիր չինովնիկների կողմից ամենաչնչին առավելություն ստանալու պայմաններում էլ անգամ Խ Սուքիասյանը կդառնա շուկայի տիրակալը և կօգտվի մենաշնորհից:
Իսկ հիմա դատեք ինքներդ: Ի՞նչ հետևություններ պիտի անեն սփյուռքահայերը և օտարերկրյա խոշոր, մանր ու միջին կորպորացիաների սեփականատերերը, եթե տեսնում են այս պատմությունը, թե ինչպես է իշխանության սիրելի մեծահարուստը կլանում տեղական ընկերությունը: Ոչ մեկ Հայաստանում ներդրում չի անի:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3423 | 0 | 0
Facebook