Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Օրվա աստղագուշակ

Դավիթ
Автор:
Դավիթ
21:35, Воскресенье, 21 Февраля, 2021 года
Օրվա աստղագուշակ
    

    

Խոյ: Բարեհաջող օր է անշարժ գույքի հետ կապված գործերով զբաղվելու համար: Կարող եք համաձայնագրեր ստորագրել, գործարքներ կնքել: Հնարավոր է ստիպված լինեք պայքարել գործընկերների համար: Կփորձեք ամեն կերպ շրջապատին ապացուցել, որ արժանի եք վստահության: Մտերիմներին այսօր հուսախաբ չեք անի:


    
    

Շփման մեջ այսօր չափազանց զգացմունքային եք: Նշանի շատ ներկայացուցիչներ մրցակցության մեջ կմտնեն ընտանիքի անդամների հետ: Ընտանիքում որոշ վիճաբանություններ կծագեն: Եթե տան խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտը թանկ է ձեզ համար, ապա պայքարի մեջ մի մտեք, անիմաստ խոսակցությունների վրա ժամանակ մի վատնեք:


    
    

Ցուլ: Այսօր ստիպված եք հարմարվել շրջապատին, եթե ցանկանում եք կարևոր հարցերին վերջնական լուծումներ գտնել: Եթե աշխատավայրում մրցակիցներ ունեք, ապա այսօր բանակցելու և հարաբերություններ պարզելու ճիշտ ժամանակն է:


    

Մտերիմների հետ շփումը կուրախացնի և դրական լիցքեր կհաղորդի ձեզ: Այսօր ավելի հանդուրժող եղեք և մի պնդեք ձեր տեսակետը, հնարավոր է, որոշ հարցերում սխալվում եք: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաների համար, սկսեք ձերբազատվել վատ սովորություններից:


    

Երկվորյակ: Այսօր ձեր ազդեցությունը շրջապատի վրա շատ մեծ կլինի: Շատերը կհետևեն ձեզ, կփորձեն որսալ ձեր ամեն մի խոսքը: Հրաշալի օր է ակտիվ գործունեություն ծավալելու համար: Ի վիճակի եք նոր թափ հաղորդել ձեզ բիզնեսին, գործընկերների հետ հաջող բանակցություններ վարել, լուրջ փաստաթղթերով զբաղվել:


    

Տնային գործերը ձանձրալի կթվան, եթե ստեղծագործական մոտեցում չցուցաբերեք: Հարազատները գուցե լսեն ձեր խորհուրդները, սակայն քիչ հավանական է, որ կհետևեն դրանց:


    

Խեցգետին: Այսօր կդժվարանաք լուրջ խնդիրներ լուծել, առավել ևս եթե միայնակ գործեք: Փորձեք քննարկել ձեզ հուզող հարցերը սրտացավ մարդկանց հետ: Թեև օրվա ընթացքում լարվածությունը շատ կլինի, սակայն ստացված արդյունքները լիովին կգոհացնեն ձեզ:


    
    

Անձնական կյանքում սթրեսային իրավիճակներ կլինեն: Հնարավոր է անդրադառնաք հին վեճերին և ընտանիքի անդամների հետ նոր քննարկումներ սկսեք: Կոնֆլիկտներից խուսափելու համար փոխըմբռնմամբ մոտեցեք հարցերին:


    

Առյուծ: Նպատակասլացության շնորհիվ այսօր շատ ձեռքբերումներ կունենաք: Բարեհաջող օր է անշարժ գույքի, տրանսպորտի հետ կապված հարցեր քննարկելու համար: Կարող եք գործարքներ կնքել, բանակցություններ վարել: Հրաշալի օր է ճանապարհորդության համար:


    

Այսօր շատ կարևոր է, թե ինչ տեսք կունենաք և ինչպես կներկայացնեք ձեզ: Երեկոյան հանդիպեք ընկերներին, լավ ժամանակ անցկացրեք: Օրվա վերջում հնարավոր է այնպիսի զգացողություն ունենաք, որ ձեզ ըստ արժանվույն չեն գնահատում:


    

Կույս: Այսօր մտահոգված եք սեփական խնդիրներով, իսկ կողմնակի գործերի հանդեպ լիովին անտարբեր եք: Էգոիստաբար կմոտենաք բոլոր հարցերին, և միևնույն ժամանակ, կնեղանաք, եթե ոմանք հրաժարվեն օգնել ձեզ: Փորձեք ավելի նրբանկատ լինել, ձեր կամքը ուրիշներին թելադրելու, սուր մեկնաբանություններ անելու ժամանակը չէ:


    
    
    

Երեկոյան աշխատունակությունը կիջնի, հոգնածություն կզգաք: Ճիշտ կվարվեք, եթե ծրագրեր չկազմեք, իսկ սիրային ժամադրություններից հրաժարվեք:


    

Կշեռք: Այսօր շատ բան կախված է ձեր տրամադրվածությունից: Եթե վստահ չեք, որ գործերը լավ ընթացք կստանան, ապա, ամենայն հավանականության, ոչ մի լավ բան չի սպասվում: Հետևաբար ավելի լավատես եղեք, վստահեք ներքին ձայնին, այն այսօր ճիշտ կհուշի, թե որ ուղղությամբ է պետք շարժվել:


    

Տնային գործերն ու կենցաղային հոգսերն այսօր չեն ձանձրացնի: Իսկ մտերիմների հետ կարող եք խնդիրներ ունենալ: Կոնֆլիկտներ կծագեն, կողմերից և ոչ մեկը չի ցանկանա զիջել:


    

Կարիճ: Թաքնված խոչընդոտներն այսօր անհաղթահարելի կթվան: Գործերում անորոշությունը փոքր-ինչ կշփոթեցնի: Օրը բարեհաջող է գաղտնի հանդիպումների, բանակցությունների համար: Համացանցային շփումներն այսօր կարող են օգտակար լինել: Հրաշալի ժամանակահատված է ինքնազարգացմամբ զբաղվելու համար:


    

Հիշողությունները կստիպեն մանկությունից կամ պատանեկությունից որոշ դրվագներ վերապրել: Կկարողանաք վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:


    

Աղեղնավոր: Ֆինանսական որոշ հարցեր ձեր վերահսկողությունից դուրս կմնան: Գնումների հարցում չարժի շտապել, հակառակ դեպքում կարող եք ձեռք բերել ոչ անահրաժեշտ կամ անորակ իրեր:


    

Հարազատ մարդկանց հետ հնարավոր են տարաձայնություններ: Մի խոստացեք այն, ինչը կարող է ձեր ուժերից վեր լինել: Զբաղվեք սպորտով, հետևեք սննդակարգին:


    

Այծեղջյուր: Կցանկանաք բոլոր հարցերը միանգամից լուծել, սակայն փորձեք կենտրոնանալ և լիարժեք մի գործով զբաղվել: Հակառակ դեպքում, սեփական ուժերի, մասնագիտական կարողությունների հարցում հիասթափությունն անխուսափելի կլինի:


    

Հնարավոր է հաասկանաք, որ անտարբեր եք այն մարդու հանդեպ, ով վերջերս հետաքրքրել է ձեզ և ում հետ շփման ցանկություն եք ունեցել: Առողջական խնդիրները մի անտեսեք: Հագնվեք եղանակին համապատասխան:


    

Ջրհոս: Այսօր ձեր գլխավոր զենքը ձեր ինտելեկտն է: Հեշտ կտրվեն հաշվարկները, վերլուծությունները, բարդ նախագծերի մշակումը: Բարեհաջող օր է անշարժ գույքի հետ կապված գործարքների համար: Կարող եք գնումներ կատարել, տան համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել:


    

Այսօր կկարողանաք նոր կապեր հաստատել, շփման եզրեր գտնել նրանց հետ, ովքեր այնքան էլ չեն համակրում ձեզ: Հաճույքով կհամագործակցեք արտերկրից ժամանած հյուրերի հետ:


    

Ձկներ: Ստիպված կլինեք մի շարք դժվարություններ հաղթահարել: Աշխատեք ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ վայրում, այլապես կարևոր շատ բան բաց կթողնեք: Ճիշտ կվարվեք, եթե ֆինանսապես աջակցեք մտերիմներին, նրանք դրա կարիքը շատ ունեն:


    

Այսօր շատ կարևոր է, որ ձեր կողքին ունենաք վստահելի մեկին, ով անշահախնդրորեն կնվիրվի և բոլոր հարցերում կաջակցի ձեզ: Այդժամ կսկսեք պաշտպանել ձեր ընդհանուր շահերը, իսկ ընտանիքին վերաբերող խնդիրներն առաջնային կդառնան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1577 | 0 | 0
Facebook