Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Վստահում եմ Աստծուն իմ կյանքի ամեն մի վայրկյանը..

NEWS Showbusines
Автор:
NEWS Showbusines
10:05, Пятница, 19 Февраля, 2021 года
Վստահում եմ Աստծուն իմ կյանքի ամեն մի վայրկյանը..

Garnik Armenia .. երգիչ, ում երգերն լսլելի են դարձել բավականին մեծ լսարանի կողմից: Մենք հնարավորություն ունեցանք փոքրիկ հարցազրույց անցկացնել Գառնիկ Արմենիայի հետ...
    


     Դուք տարբեր հարցազրույցներում նշել եք որ այն եզակի մարդկանցից եք որ հստակորեն կարողանում եք հեշտությամբ տարբերել դիմացինին, եւ ունեք այն տատու ասվածը. «Որ ամեն մեկին չեք թողնում ձեզ մոտ» ...Ես առհասարակ կոնֆլիկտային մարդ չեմ, ու կարող եմ շփվել շատ մարդկանց հետ, բայց ինձ մոտիկ թողնել շատ քչերին կարող եմ, ավելին ասեմ՛ ես արդեն ունեմ հստակ այն մարդկանց որոնք իմ մարդիկ են, ու սա իմ խոսքն է՛ որ ինձ ավել մարդ պետք չի, որովհետեվ ամեն մարդ չի որ կարող է իմ ԸՆԿԵՐԸ լինել, ու բնականաբար ամեն մարդու ընկեր էլ ես չեմ կարող լինել, ես այն մարդկանց դասին չեմ պատկանում որ կարողանամ բոլորին ուղակիորեն ժպտալ, կեղծավորություն անել.Ես չեմ կարող նստել բոլորին բացատրել որ դա այդպես չի այսպես է՛ Չե ինձ ճանաչող մարդիկ ինձ գիտեն, չճանաչող մարդիկ էլ իրանք իրանց կարծիքը...
     Սոցիալական ցանցերում բավականին շատ էին քննարկումները ձեր անձի շուրջ, տարբեր կայքերում գրում էին որ ավտովթարի եք ենթարկվել, բոլորից գաղտնի նշանադրության մասին լուրը պլաստիկ վիրահատությունները ու նմանատիպ լրատվություններ, այս ամենին ծիծաղով եմ վերաբերվում, մարդիկ ինչքան պիտի չարացած լինեն որ նախանձեն ուրիշի հաջողություններով ու նմանատիպ կեղծ լուրեր հրապարակեն կայքերում..
     կարող եմ ասել որ այդ լուրերը բացարձակ կապ չունի իմ իրականության հետ..
     Երգիչներ կան որոնք տարիներ շարունակ պայքարում են ունենալ այսպես կոչված Րեյծինգ այդպես ել չեն կարողանում հասնել.եւ ինչն է պատճառը այնտեղ որտեղ հայտվում եք եւ քննարկվում են, եւ միանգամից Րեյտինգ է ունենում.
    
Երբեվիցե չեմ կարողացել պատասխանել այդ հարցին, որովհետեվ ես այն հազվագյուտ մարդկանց շարքին եմ պատկանում որ երբեվե հատուկ բան չեմ անում դրա համար, այսինքն շատ մարդիկ քննարկում քննադատում են դա նորմալա, ու հենց նրանք էլ երեվի այնպես են անում որ Գառնիկ Արմենիայի րեյտինգը ավելի բարձրա..
    

    

Ե՞րբ և ինչո՞ւ սկսեցիք զբաղվել երգով:

Երգի մասին երազել եմ դեռ մանուկ հասակից: Երբ երիտասարդներով խնջույքներին հավաքվում էինք, ես սիրում էի լինել կենտրոնում և երգել: Երազել եմ դառնալ հայտնի մարդ, բայց ոչ այն հայտնիներից, ովքեր աստղային հիվանդությամբ են տառապում: Ինքս շատ բաներ եմ սիրում անել` նվագել, պարել, սիրում եմ թատերական արվեստ, ու շատ նմանօրինակ բաներ, սակայն վերջնակետ ինձ համար երգելն է: Երգն իմ էությունն է, իմ մի մասնիկը, որով ես ապրում եմ:
    

Ո՞ւմ հետ կցանկանայիք ընդլայնել ձեր համագործակցությունը:

-Այս պահին մտքումս չունեմ կոնկրետ անուններ, ում հետ կհամագործակցեի, սակայն եթե գտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ինձ հետ համագործակցել, ես մեծ սիրով կաշխատեմ նրանց հետ:
    

Կպատմե՞ք ձեր երազանքների մասին:

-Ամենաառաջնային ու միակ երազանքս դա կապված է երգի հետ: Այն ավելի շատ նպատակ է արդեն, քան երազանք:
    

Ինչի՞ց եք վախենում:

Վախենում եմ ինձնից, որ երբեք չսխալվեմ իմ կյանքում ընտրած
     մարդկանց հարցում .


    

Կխոսե՞ք ձեր ապագայի պլանների մասին:

Առաչիկայում շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում իմ հետեվորդներին Նոր Երգեր..
    

Ի՞նչ դեր ունի փողը ձեր կյանքում:

Ինձ համար գումարը չի կարող լինել արժեք: Այն պարզապես միջոց է պահանջմունքները բավարարելու համար: Գումարը եղել է, որպեսզի ծախսել:

Ո՞ւմ եք վստահում այս կյանքում:

Վստահում եմ Աստծուն իմ կյանքի ամեն մի վայրկյանը.. ծնողներիս և ինձ հարազատ մարդկանց:
    

Ինչ է ձեզ համար ժամանակը:

Կյանքում այն միակներից է, որին ետ դարձնելն անհնար է: Ժամանակի ոսկիությունը վերջերս առավելապես զգացի ու գիտակցեցի: Պետք է կարողանալ ճիշտ կառավարել ժամանակը և ամեն մի վայրկյանն օգտագործել նպատակային ու ճիշտ մարդկանց շրջապատում:
    


    

Ինչպիսինն է Garnik Armenian տանը և դրսում:

Չկա ոչ մի կտրուկ տարբերություն: Ես տանն էլ դրսում էլ նույնն եմ` առույգ, ճկուն, ուրախ, ժամանցասեր, ակտիվ, լուրջ: Կախված է օրվա տրամադրությունից շրջապատի մարդկանցից: Սիրում եմ, որ մարդը հանդես է գալիս իր տեսակով` այնպիսին, ինչպիսին որ կա:
    

Կյանքում ո՞ւմ առջև եք ձեզ պարտավորված զգում:

Ծնողներիս և հարազատ մարդկանց, ով իմ կողքին են եղել ծանր ու դժվար պահերին ինչու չե նաեւ ուրախ պահերին:
    

Ի՞նչ դեր ունի հավատքը ձեր կյանքում:

Եթե չլլիներ հավատքը Աստծո ես ինձ կզգայի դատարկ մարդ: Այն կարևոր է ինձ համար, այն մշտապես ինձ ուժ է տալիս, որ չհիասթափվեմ:


    

Ի՞նչ կհավելեք վերջում:

Եթե ինչ որ մեկը նպատակ կամ ցանկություն ունի թող վազի դրա հետևից, անհնարինը հնարավոր դարձնի:

Մարդն անիմաստ չպետք է ապրի: Պետք է միշտ երազել ու քայլի իր երազանքի ուղղությամբ..

Источник: Հայ Աստղեր
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2818 | 0 | 0
Facebook