Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Հյուրատներ և այլ կառույցներ սենդվիչ վահանակներից

10:54, Пятница, 12 Февраля, 2021 года
Հյուրատներ և այլ կառույցներ սենդվիչ վահանակներից

Սենդվիչ վահանակներն իրավամբ կարելի է համարել շինարարական աշխարհի նորաձևության թրենդը:

Հատկապես վերջին տարիներին սենդվիչ պանելներ Հայաստանում ավելի ու ավելի շատ են կիրառվում՝ շնորհիվ այնպիսի առանձնահատկությունների, ինչպիսիք են թեթև քաշը, ամրությունը, ջերմամեկուսացումը, հրակայունությունը և այլն: Ջերմամեկուսիչ նյութերից կազմված բազմաշերտ կառուցվածքի շնորհիվ սենդվիչ վահանակներն օր-օրի ավելի կատարելագործվում են ու հանդես գալիս բազմազանությամբ: Տանիքի ու պատերի համար նախատեսված սենդվիչ պանելները տարբեր հաստության, շերտերի քանակի և այլ պարամետրերի շնորհիվ կարող են օգտագործվել ամենատարբեր նշանակության կառույցների շինարարության մեջ:


     Բնակելի շինությունների դեպքում սենդվիչ վահանակներն օգտագործվում են արագ հավաքվող կարկասային տների կառուցապատման համար: Այսպիսի կառույցների դեպքում նորաձև են սիպ պանելները: Վերջիններս կազմված են երկու նրբատախտակներից, որոնց արանքում սոսնձված է ճնշված փրփրապոլիուրեթանի շերտ: Շինարարական նորաձևության նման միտումը թույլ է տալիս ունենալ արագ հավաքվող, գողտրիկ շինություններ: Այս սկզբունքով կառուցվում են հյուրատներ սենդվիչ պանելներից: Սենդվիչ պանելներով կառուցված հյուրատները բավական պահանջված են, քանի որ շահավետ են շինարարական ծախսերի արագ ծածկման տեսակետից, միևնույն ժամանակ էներգախնայող հատկությունների շնորհիվ հետագա շահագործման ժամանակ նույնպես նպաստում են բյուջեի տնտեսմանը:


    


     Կոմերցիոն շինարարության
մեջ սենդվիչ վահանակները հարմար են մետաղյա կարկասով, արագ կառուցվող շինությունների համար (արտադրամասեր, առևտրային և գյուղատնտեսական շինություններ, սպորտդահլիճներ և այլն): Նմանատիպ շինություններում օգտագործվում են մետաղյա ծածկույթով սենդվիչ վահանակներ՝ որպես ցանկապատ: Ջերմամեկուսիչ ու էնեգախնայող հատկությունների շնորհիվ կոմերցիոն շինարարության մեջ սենդվիչ պանելները պահանջված են նաև սառնարանային պահեստների կառուցապատման համար:


     Ժամանակակից այս շինանյութի պահանջարկի հետ կապված՝ մասնագիտացված ընկերություններն առաջարկում են գնել սենդվիչ պանելներ ամենատարբեր նշանակության կառույցների համար:

Источник: profholod.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4769 | 0 | 0
Facebook