Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Իրանի Սասանյան հարստության կիսով չափ թուրք արքայից արքաներից մեկի՝ Որմիզդ 4-րդի մասին

23:56, Понедельник, 08 Февраля, 2021 года
Իրանի Սասանյան հարստության կիսով չափ թուրք արքայից արքաներից մեկի՝ Որմիզդ 4-րդի մասին

224 թվականից Իրանի գահին տիրած Սասանյանների տոհմը մի քանի նշանավոր միապետ է երկրին տվել, բայց դրանցից ամենանշանավորը, ըստ իս, արքայից արքա Խոսրով Անուշիրվանն (գահակալել է 531 – 579 թթ.) է եղել (ի դեպ, այս շահնշահի ժամանակ է ստեղծվել «նարդի» խաղը, իսկ ստեղծողը շահի վեզիր ***որգմեհրն է եղել. տեղեկանալով, որ Հնդկաստանում «շախմատ» խաղն է ստեղծվել, շահն իր այս վեզիրին հրամայել է, ի պատասխան Հնդկաստանի միապետի, մեկ այլ սեղանի խաղ ստեղծել):

Անուշիրվանի գահակալության շրջանում ժամանակի հզոր պետություններից մեկն էլ եղել է Թուրքական խաքանությունը (կագանատ): Մոտավորապես 560 թվականին շահնշահը ամուսնացել է թուրքական այս պետության խաքան (թագավոր) Իսթեմի դստեր՝ Ֆաքիմի հետ: Սրանց խաչասերումից ծնվել է հիշատակածս Որմիզդը, որը հաջորդել է 579 թվականին մահացած հորը: Այս կիսով չափ թուրքին պարսից արքունիքն ատել է, կիսով չափ թուրքից պալատականներն ու երկրի պարսիկ ազնվականությունը նաև վախեցել է: Պարսիկ մեծ բանաստեղծ Ֆիրդուսին գրում է, թե Խոսրով Անուշիրվանի ամենամերձավոր պալատականներից շատերը դեմ են եղել, որ Որմիզդը շահ դառնա: «Շահնամե» դյուցազներգությունում կարդում ենք.

«Թուրքի որդին ոչ մի դեպքում շահ չպիտի դառնա,

Ոչ մեկը չի ուզում նրան թագավոր տեսնի,

Խաքանների ցեղում չարիքն է նստած…»

Պալատականների մտավախությունն իրականացել է: Ժամանակագիրները միահամուռ հաստատում են, որ Որմիզդ 4-րդը, վախենալով դավադրություններից, սկսում է հալածել իր հոր բոլոր մերձավոր պալատականներին:

Բյուզանդացի պատմագիր Թեոփիլակտոս Սիմոկատտասը գրում է.

«Գարնան սկզբին, ընկնելով հիվանդության ցանցը, իր երկրային կյանքը պարսից Խոսրով թագավորը պիտի ավարտեր՝ իր ժառանգ նշանակելով որդուն Որմիզդին՝ այն այնքան ծանր բնավորության մարդուն, որը գերազանցում էր նույնիսկ իր անաստված հորը: Ունենալով բռնության հակում՝ նա հարստություն կուտակելու անկուշտ ձգտում ուներ ու երբեք հարկ չէր համարում արդար լինել: Նա ուրախանում էր խաբեությունից ու հաճույք էր ստանում ստից: Նա իր ամբողջ սրտով ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի էր ձգտում: Իր հպատակների համար նա ամենախստասիրտ տիրակալն է եղել. ամենազորավորներին նա ցմահ շղթայման դատապարտեց, ուրիշների թրով գլխատել տվեց, երրորդներին աքսորեց Տիգրիսի ճահճոտ վայրեր, իսկ այդ գետը մահ է բերում նրանց, որոնց թագավորն ուղարկում էր մեռնելու: Ասում են՝ մոգերը Որմիզդի համար կանխագուշակել են, թե իր դեմ կապստամբեն իր հպատակները, թե նա կզրկվի իշխանությունից ու խայտառակությամբ կկորցնի և՛ իր կյանքի, և՛ իր թագավորության ղեկը… Դրա հետևանքով Որմիզդն իր սուրը դարձրեց նաև հասարակ ժողովրդի դեմ և ապագայի նկատմամբ վախից կործանեց հազարավոր մարդկանց: Դրանով նա իր դեմ բորբոքեց իր հպատակների անսպառ ատելությունը: Նա մեկ տասներորդով կրճատեց իր զինվորների աշխատավարձը՝ զորքերին միաժամանակ ստիպելով ենթարկվել մեծ վտանգների...»:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4017 | 0 | 0
Facebook