Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«Ֆրանսիայի դահիճ» խարանին արժանացած հեղափոխականը

23:31, Суббота, 06 Февраля, 2021 года
«Ֆրանսիայի դահիճ» խարանին արժանացած հեղափոխականը

Ֆրանսիական հեղափոխության նշանավոր գործիչ Կոլո դ՝Էրբուան ամենադաժան յակոբինականներից մեկն է եղել: Լիոն քաղաքում հակահեղափոխականների մահապատիժն արագացնելու և ժամանակ շահելու համար նա առաջարկել է գիլյոտինով գլխատումը փոխարինել խոշոր կոտորակով գնդակահարությամբ: Հետագայում նա խոշոր կոտորակով գնդակահարությանը փորձել է գեղեցիկ զգեստ հագցնել՝ անվանելով այն «հումանիզմի դրսևորում»: Բայց դա արդյունք չի տվել, որովհետև ֆրանսիացիների հիշողության ու Ֆրանսիայի պատմության մեջ նրա անունը «Ֆրանսիայի դահիճ» խարանով է զուգորդվել:

Թերմիդորյան հեղաշրջումից հետո Կոլո դ՝Էրբուային աքսորել են Ֆրանսիական Գվիանա, որտեղ նա փորձել է սպիտակամորթների դեմ սևամորթների ապստամբություն կազմակերպել, բայց դեղնախտից մեռել է:

Ժամանակակիցներն ասում են, թե այդ դաժանությունը, որ արգասիք է վիրավորվածության, նրա սրտում բնադրել է Լիոնում, որի թատրոնում նա մինչև հեղափոխությունը որպես դերասան բեմ է բարձրացել, բայց քանի որ անտաղանդ դերասան է եղել, միշտ հանդիսատեսի սուլոցին է արժանացել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3642 | 0 | 0
Facebook