Идет загрузка...
Сегодня:  Среда, 17 Апреля, 2024 года

Статьи

Ծերության ու մահվան մասին

15:44, Вторник, 02 Февраля, 2021 года
Ծերության ու մահվան մասին

Ծերունիները շատ են կառչած իրենց գաղափարներից: Ահա թե ինչու Ֆիջի կղզիախմբի բնակիչները սպանում են իրենց ծեր ազգականներին՝ այդ կերպ հեշտացնելով էվոլյուցիան: Մինչդեռ մենք, հիմնելով ակադեմիաներ, դանդաղեցնում ենք այդ էվոլյուցիան:

Անատոլ Ֆրանս (1844 - 1924), ֆրանսիացի գրող
     *****

Անմահության մեր գաղափարը ոչ այլ ինչ է, քան արտոնել որոշ մարդկանց, որ մահվանից հետո շարունակեն ծերանալ:

Ժյուլիեն Գրեկ (1910 - 2007), ֆրանսիացի գրող
     *****

Ես ծեր չեմ: Ես իրար հաջորդող բազում երիտասարդություն եմ ապրել:

Ավգուստինոս Երանելի (354 - 430), աստվածաբան
     *****

Թեպետ մենք չգիտենք, թե ուր ենք գնում, գոնե գիտենք, թե որտեղից ենք գալիս:

Ահմաքդու Կուրումա (1927 - 2003), կոտդիվուարցի գրող
     *****

«Մենք այն էինք, ինչ որ դուք եք այժմ.

Դուք կդառնաք այն, ինչ հիմա մենք ենք»:

Մի գերեզմանատան մուտքի գրությունը
     *****

«Այսօր՝ ես, վաղը՝ դու»:

Ալժիր քաղաքի գերեզմանատան մուտքի գրությունը
     *****

Կյանքը երազ է, որից մահը մեզ արթնացնում է:

Հոջվիրի, 11-րդ դարի պարսիկ գրող
     *****

Որկրամոլներն իրենց գերեզմանն ատամներով են փորում:

Անրի էթիեն (1531 - 1598), ֆրանսիացի տպագրիչ, բանասեր, հումանիստ
     *****

Կյանքում ամեն ինչ անուշ է, նույնիսկ՝ մահը:

Միգել Սերվանտես (1547 - 1616), իսպանացի գրող
     *****

Վախկոտները մինչ իրենց մահը մեռնում են մի քանի անգամ: Քաջը միայն մեկ անգամ է ճաշակում մահվան համը:

Շեքսպիր (1564 - 1616), անգլիացի դրամատորգ և բանաստեղծ
     *****

Գարնանային հորդումի թափով ես գնում եմ դեպի ձմեռ:

Շարլ Ալբեր, Լյուինեի դուքս (1578 - 1621), ֆրանսիացի պետական գործիչ
     *****

Կինն իր տնից կարող է հեռանալ միայն երեք անգամ՝

-մկրտվելիս,

-ամուսնանալիս,

-հուղարկավորվելիս:

Թոմաս Ֆուլեր (1608 - 1661), անգլիացի աստվածաբան, պատմաբան
     *****

Կտակ

Ես իմ ամբողջ ունեցվածքը թողնում եմ կնոջս՝ այն պայմանով, որ նա նորից ամուսնանա: Միայն այդ պարագայում կլինի մի տղամարդ, որը կափսոսա մահս:

Պոլ Սկարոն (1610 - 1660), ֆրանսիացի գրող
     *****

Մահը մի սովորական դժբախտ պատահար է, որն ընդամենը մի պահ է տևում: Դա մի երևույթ է, որի ներշնչած վախն ավելի մեծ է, քան պատճառած չարիքը:

Սեմյուել Բաթլեր (1613 - 1680), անգլիացի գրող, երգիծաբան
     *****

Ծերունիները սիրում են բարի խորհուրդներ տալ, որպեսզի իրենց մխիթարեն, թե այլևս այն տարիքում չեն, որ վատ օրինած ծառայեն:

Ֆրանսուա դը Լարոշֆուկո (1613 - 1680), ֆրանսիացի
     քաղաքական գործիչ, հուշավիպագիր
     *****

Ընտելացիր այն մտքին, որ մահը մեզ համար ոչինչ է, որովհետև ամեն լավն ու վատը զգայնության մեջ են. Արդ՝ մահը զգայնությունից գիտակցաբար ձերբազատվելն է: Այն հստակ գիտակցությունից, որ մահը մեզ համար ոչինչ է, բխում է, որ մենք լավագույնս պետք է վայելենք այս կարճատև կյանքի ուրախությունները, որովհետև այդ ուրախությունները կյանքին անսահման տևականություն չեն ավելացնում: Քանի դեռ մենք գոյատևում ենք, մահը չկա, իսկ երբ մահը գալիս է, մենք այլևս չկանք: Մահը, ի դեպ, ոչ մի առնչություն չունի ապրողների հետ, ոչ էլ՝ մեռածների, եթե նկատի առնենք, որ այն ոչինչ է առաջինների համար, իսկ վերջիններն էլ այլևս ոչինչ են նրա համար:

Էպիկուր (մ.թ.ա. 341 - 270), հույն փիլիսոփա

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3150 | 0 | 0
Facebook