Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆ ՆԻԿՈԼՆ ԱՆՏԵՐ ՉԻ ՈՐ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՈՉՆՉԱՑՆԵՍ

17:54, Четверг, 28 Января, 2021 года
ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆ ՆԻԿՈԼՆ ԱՆՏԵՐ ՉԻ ՈՐ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՈՉՆՉԱՑՆԵՍ
    
    
     ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆ ՆԻԿՈԼՆ ԱՆՏԵՐ ՉԻ ՈՐ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՈՉՆՉԱՑՆԵՍ
     ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆ ԴԻՏՈՒՄ ԵՄ Եռաբլուրում քո ելույթը վարչապետին ֆիզիկապես ոչնչացնելու քո որոշման մասին ու ես ինձ շատ վատ եմ զգում, որ տարիներ շարունակ պաշտպանել ու թիկունք եմ եղել քեզ Վահան Բադասյան, կարծելով, որ ազնիվ ես, Արցախի հող ու ջրին նվիրյալ, թացը չորից տարբերող, սևն էլ սպիտակից, , , հեղափոխոխության օրերին սատարում էիր Նիկոլին, բայց երբ Արցախի նախագահական ընտրություններին չանցար, սկսեցիր Նիկոլի ոտքի տակը քանդել․․․ դա ասում եմ, որ մարդիկ իմանան, որ դու Նիկոլին դեմ ես եղել դեռ այն ժամանակվանից, երբ Նախագահական ընտրություններին Նիկոլը Արայիկ Հարությունյանին պաշտպանեց․․․ ասեմ ավելին․ Ես այդ ժամանակ անգամ Նիկոլին դեմ գնալով, Արցախի նախագահական ընտրություններին ֆեյսբուքում, մամուլով իմ քանի հոդվածներով սատարել եմ և կոչ արել Արցախահայությանը, որ Արցախի նախագահ ընտրեն քեզ Վահան Բադասյան․․․ հիմա ի՞նչ մտածեմ․ բերանս էլ չի բռնում ասեմ․ ինչպես շատ- շատերը գայթակղվեցին Քոչի փողերով և ծախվեցին, դու՞ էլ նրանց շարքերն անցար, բայց ինչու՞ էր ինձ թվում, որ իմ ճանաչած Վահան Բադասյանը երբե՛ք չի ծախվի․ պատերազմում պարտվելը բոլոր խելացի, տրամաբանող մարդկանց մոտ հող հանձնելը ոչ թե Նիկոլին պետք է վերագրեիք, այլ՝ նախքին 3 Նախագահներին՝ Լևոնից սկսած, որ չկարողացավ մեր հաղթանակներին տեր կանգնել և 1994-ին Բիշքեկում կնքվեց խայտառակ զինադադար․․․փոխանակ կնքվեր կապիտուլյացիայի ակտ և որպես հաղթող կողմ մեր հաղթանակներն ամրագրվեր ԼՂՄԻ և ազատագրված 7 շրջանների վրա, ինչպես դա արեց Ալիևն այս պատերազմին իր հաղթանակներին տեր կանգնելով․․․ այդ դիվանագիտական պարտությունը բերեց նրան, 2000թ․ թուրքի տղա Քոչը Մեղրին էր տալիս Լաչինի դիմաց, իսկ 2007-ին Հեյդար Ալիևի հետ մտնելով գործարքի մեջ կնքվեց ազգադավ «Մադրիդյան սկզբունքները», այդ արձանագրությունների դեմ ինձ հետ դու էլ էիր պայքարում, իսկ չնկատեցի՞ր, որ այդ արձանագրությունների կյանքի կոչումն էր ընկած այս պատերազմի հիմքում, որ իրագործեց Քոչի ընկեր Պուտինը, քանզի հենց Քոչն էր խոստացել Արցախը հանձնել Ռուսաստանին և ոչ միայն Արցախը, այլ՝ հենց Հայաստանը և հիմա Պուտինը մեր հայաստանյան սահմաններն աջ ու ձախ իրեն հարմարացնելով այդ ծրագրի վրա է աշխատում, որը և դիտավորյալ հարվածում է Նիկոլի վարկանիշին, ինչպես դա արեց 44 օր տևած Արցախյան պատերազմին, որպեսզի Նիկոլը ստիպված լիներ ամեն գնով կանխել պատերազմը, հողերը հանձներ, որ էլ ավելի շատ զոհեր չլիներ, , , Վահան Բադասյան, եթե քո գլխի հետ ամեն բան նորմալ է, և շատ թե քիչ չես զրկվել տրամաբանելու հատկությունից, ապա պետք է ջոկեիր, որ Նիկոլի գլխին սարքողը քո Քոչն ու Պուտինն են, եթե այդքան հզոր ես, այդքան թանկ է քեզ համար Արցախը, հատկապես Հադրութը, որ մեծ ավանդ էիր դրել, վար ու ցանք էիր արել ու հզոր տնտեսություն էիր ստեղծել, ուրեմն ճիշտ չես ընտրել թիրախը, քեզանից ամեն բան խլած իրական թշնամուն, թե համարձակությունդ հերիքում է, ապա ոչ թե Նիկոլին պետք է ֆիզիկապես ոչնչացնել, այլ՝ Քոչին, Սերժին, որ ապրիլյան պատերազմից հետո Պետերբուրգում Պուտին, Սարգսյան, Ալիև եռակողմ հանդիպմանը կուլիսներում գործարք կնքվեց ու 5 միլիարդով ծախվեց ազատագրված տարածքները․․․ասեմ, որ Քոչը Պուտինին ոչ միայն Արցախը, այլ՝ հենց Հայաստանն է խոստացել և հիմա Պուտինը քայլ առ քայլ այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու գործի վրա է աշխատում, իսկ Նիկոլի թիկունքին հարվածում է աննկատ, որ Նիկոլը գլխի չընկնի․․․ գերիներին չտալը հենց Պուտինի ծրագիրն է, ոչ՝ Ալիևի, որ Նիկոլի դեմ հանի ժողովրդին․․․ Վահա՛ն այնպես որ ճիշտ չես ընտրել ֆիզիկապես ոչնչացնելու քո թիրախը, , , եթե արդար ես, այդ ինչպե՞ս է որ ողջ հայությունը հասկացավ, որ այս պատերազմը Նիկոլին իրենց ճանապարհից հեռացնելու համար էր սարքված 2 ազգադավ նախագահների կողմից, համ էլ Ազատագրված հողերը հանձնելու՝ Քոչի և Սերժի հայր և որդի Ալիևներից վերցրած միլիարդների պարտքերը փակվելուն էր միտված, միայն ծախվածներն են, որ Նիկոլին են մեղադրում հողերը հանձնելու համար, այնինչ տարիներ առաջ են եղել հողերը հանձնված, ես տասնյակ իմ հոդվածներում բարձրաձայնել եմ այդ մասին․ կարող էք ֆեյսբուքյանի իմ գրառումներում տեսնել․ այդ մասին 2016-ին ապրիլյան պատերազմից հետո գրեցի «ի՞նչ է կատարվել կուլիսներում» հոդվածը և ներքին նամակով ուղարկեցի Նիկոլին, որից հետո մի ամիս չանցած Սասնա Ծռերի ՊՊԾ գնդի ժամանակ Նիկոլն իր հայտնի ելույթում բարձրաձայնեց, որ Սերժի և Լևոնի միջև գործարք է կնքվել հողերը հանձնելու․ սա անհերքելի փաստ է․կարող եմ ապացուցել հենց հիմա․․․https://www.youtube.com/watch?v=MCXkXa4cA6U
    
Նիկոլն էլ գիտեր, որ հողերը ծախված էր, բայց քանի որ Նիկոլը հող տվող չէր և միշտ ասում էր որ ազատագրված տարածքները ծառայելու են Արցախի անվտանգությունն ապահովելուն, նա ռիսկի դիմեց թեկուզ պատերազմել, բայց հող չտալ․․․ սա է իրականությունը․ Քոչն ու Սերժը քանի որ Նիկոլին տապալելու համար վաղուց որոշել էին հեղաշրջում իրականացնելու ծրագրեր մշակել, մտածեցին մի կրակոցով 2 նապաստակ խփել․ Ալիևին հուշեցին, որ պատերազմի․ համ իրենց պարտքերը փակվեն, խոստացած ազատագրված տարածքները կհանձնեն, համ էլ պատերազմական իրավիճակից օգտվելով Հայաստանում հեղաշրջում կիրականացնեն և կազատվեն Նիկոլից․․․ Վահան քո մոտ հարց չծագե՞ց, ինչու՞ Պուտինը ապրիլյան պատերազմը 4-րդ օրը կանխեց, իսկ այս անգամ 44 օր իրեն անզոր ձևացրեց, չխառնվեց և երբ տեսավ մեր ուժերը ջլատվեցին, միայն այդժա՞մ կարողացավ կանխել պատերազմը, իսկ մինչ այդ նա իրեն անկարող էր ձևացնում, կանխեց այնժամ, երբ իրեն էր հարմար, որ Հայաստանը համակերպվեր ռուս խաղաղապահների մուտքը Արցախ, որ իր բազաները դներ, հիմա էլ ձեռքը Հայաստանի սահմաններին է գցել, լավ գիտենալով, որ դրանով ժողովրդին կհանի Նիկոլի դեմ, , , բայց ժողովուրդն առաջվա միամիտը չէ, և քաղաքականապես բավականին հասունացել է, բայց դու դեռ մոլորության մեջ ես Վահան Բադասյան, , , դիտում եմ եռաբլուրում քո հայտարարությունը Նիկոլին ֆիզիկապես ոչնչացնելու համար ու մտածում, որ քեզ ընդհանրապես չեմ ճանաչել․ անգամ զոհվածների ծնողները, որ իրենց ամենաթանկն են կորցրել, իրենց տան ճրագներն է մարել, բայց հող տալու մեջ Նիկոլին չեն մեղադրում, քանզի տասնյակ հրամանատարներ են փաստում, որ ղարաբաղյան կլանն ամեն ինչ արեց հողերը տալու համար, ու թե ինչ դավադրություն է կատարվել պատերազմի դաշտում․․․ խորհուրդ եմ տալիս, որ դիտես Յութուբում եղած լայվերն ու վիդեոները և եթե ուզում ես իրական հողերը հանձնողներին ֆիզիկապես վերացնել, ապա դա Ղարաբաղյան կլանն է․ Քոչ, Սերժ, Վիտալիկ, Սեյրան Օհանյան, , , Նիկոլը Քրիստոսի նման 3 նախագահների անցյալի մեղքերը վերցրել է իր վրա ու փորձում է գլուխ հանել, բայց այնպիսի սարդոստայն եք հյուսել, որ այնտեղից դուրս գալը գրեթե անհնար է․․․այսօր փողն է ամեն բան որոշողը, անգամ քեզ նման մարդուն են մոլորեցրել, ցավում եմ Վահան ջան, ցավում եմ որ ազգի տականքները քեզ էլ կարողացան առնել․ ուրեմն քեզ լավ չեմ ճանաչել, որ արցախահայությանը իմ հոդվածներով կոչ էի անում քեզ ընտրեն Արցախի նախագահ․․․ ինքդ էլ լավ գիտես թե ինչքան եմ տարիներ շարունակ պայքարել Արցախի համար․ Լևոնի, Քոչի, Սերժի դեմ․ ինչքան թանկ է ինձ համար Արցախը, թե ինչքան ջահել-ջիվանների արյուն է թափված Արցախի հողի վրա հայի արյուն, թանկ արյուն, այդ թվում և եղբորս, բայց այսօր ես Նիկոլին չեմ մեղադրում, քանզի գիտեմ իրականությունը, ովքեր են հանձնել և Նիկոլին դարձրեցին քավության նոխազ և քանի որ արդարությունն ինձ համար գերագույն արժեք է, ես չեմ կարող թույլ տալ, որ քեզ նման բախտախնդիրները թիրախավորեն մեր վարչապետին և ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր հնչեցնեն․․․ վստահ եմ, գալու է այն օրը, որ կբացահայտվի և՛ հոկտեմբերի 27-ը, և՛ մարտի 1-ը, և՛ այս 44 օր տևած Արցախյան պատերազմի կազմակերպիչները և օրենքի առաջ իրական մեղավորները խստագույնս պատասխան կտան, իսկ դու Վահան Բադասյան կզղչաս այսօրվա եռաբլուրում արտահայտած Վարչապետին ֆիզիկապես ոչնչացնելու մտքից․․․

     վստահ եմ արդարադատությունը Հայաստանում շատ չի ուշանա և դու էլ քո բաժին պատասխանն ունես տալու, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող Հրապարակախոս
    
    
    
Источник: (օր. Մամուլ.am)
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6790 | 0 | 0
Facebook