Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Օրենքներ, որոնք «made in U.S.A.» (7)

21:52, Пятница, 22 Января, 2021 года
Օրենքներ, որոնք «made in U.S.A.» (7)

Նյու Յորք նահանգում կինն իրավունք չունի մարմնը պինդ գրկող հագուստ կրել:

Այստեղ եթե տղամարդը շրջվի անծանոթ կնոջ կողմ ու ցանկասեր հայացքով նայի նրան, պատասխանատվության կենթարկվի:

Այս նահանգի օրենսդիրը որոշել է, որ հայրն իրավունք չունի որդուն աղջկական փաղաքշական անուն տալ:

Իսկ Նյու Յորք քաղաքի փողոցներում տղամարդն իրավունք չունի բթամատները քթանցքները մտցնել՝ միաժամանակ շարժելով մյուս մատները:

Նոր Մեքսիկա նահանգի Քարիզոզո քաղաքում կնոջն արգելված է չսափրված վիճակում հասարակական վայր գնալ. պահանջվում է, որ կինը սափրի ոչ միայն ոտքերը, այլև նաև դեմքը:

Ռատոն բնակավայրում կնոջն արգելված է կիմանո հագած ձի հեծնել:

Նահանգի կառավարությունը պահանջել է «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունից դեն նետել 400 «անպարկեշտ» բառ:

Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքում կնոջն արգելված է մերկանալ մի որևէ տղամարդու լուսանկարի առջև:

Քլիվլենդ քաղաքում կանայք իրավունք չունեն կաշվից կարված կոշիկ հագնել, քանի որ դրանցում կարող է արտացոլվել նրանց ներքնաշորը:

Այստեղ արգելված կիրակի օրերը «ադի-բուդի» վաճառել:

Նահանգի Յանգսթոն քաղաքում ճանապարհին մեքենայի բենզինը վերջանալն արգելված է:

Օրեգոն նահանգում արգելված է լողանալ, եթե մարդու մարմինը պարանոցից մինչև ծնկները ծածկված չեն:

Հուդ Ռիվեր քաղաքում արգելված է առանց արտոնագրի ձեռնածություն անել:

Կանանց արգելված է մկաններ աճեցնող վարժանքներ անել:

Քահանաներն իրավունք չունեն քարոզից առաջ սոխ կամ սխտոր ուտել:

Փենսիլվանիա նահանգում արգելված է 16 և ավելի կանանց միևնույն տանն ապրել, որովհետև դա կհամարվի մարմնավաճառություն:

Այս նահանգում վարորդների համար հետևյալ կարգն է սահմանված. գիշերով ճանապարհ գնացող վարորդը պարտավոր է յուրաքանչյուր կիլոմետրն անցնելուց հետո կանգ առնել, լուսարձակող հրթիռ արձակել և 10 րոպե սպասել, որպեսզի ճանապարհն ազատվի ֆերմերների անասուններից, հետո նոր շարունակել ճանապարհը:

Յուրաքանչյուր վարորդ, տեսնելով ձիերի երամակ քշող հեծյալների խմբի, պարտավոր է ճանապարհի եզրին կանգնեցնել իր մեքենան, այն ծածկել տվյալ լանդշաֆտի գույնի կտորով ու սպասել այնքան, որ ձիերն անցնեն: Եթե ձիերը փռշտան, վարորդը պարտավոր է մեքենան թփուտներում թաքցնել:

Մորիսվիլում կնոջն արգելված է առանց արտոնագրի շպարվել:

Այստեղ ամուսնությունն անօրինական է համարվում, եթե ամուսնացողներից մեկը հարբած է:

Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդանս քաղաքում արգելված է կիրակի օրը միևնույն հաճախորդին ատամի խոզանակ և ատամի մածուկ վաճառելը:

Նյուպորտ քաղաքում անօրինություն է համարվում մայրամուտից հետո ծխամորճ ծխելը:

Թենեսի նահանգում օղապարանով ձուկ որսալն ապօրինություն է համարվում:

Այստեղ կնոջն արգելված է տղամարդուն ժամադրելը:

Թենեսիի Մեմֆիս քաղաքի ռեստորաններում տորթն ամբողջությամբ չուտելն անօրինական արարք է համարվում:

Այստեղ նաև արգելված է կողքի սեղանաների շուրջ նստածներին իր սեղանակիցը դարձնելը:

Թենեսիում կնոջն արգելված է մեքենա վարելը, եթե նրա մեքենայի առջևից չի քայլում կարմիր դրոշակ թափահարող տղամարդ:

Թեքսաս նահանգում արգելված է Բրիտանական հանրագիտարանը, քանի որ այն պարունակում է տնային պայմաններում գարեջուր պատրաստելու բաղադրատոմսը:

Այս նահանգի օրենքը պահանջում է, որ հանցագործները հանցանք կատարելուց 24 ժամա առաջ գրավոր նախազգուշացնեն իրենց զոհին, թե ինչ են մտադիր անել:

Էլ Պասո քաղաքում եկեղեցիները, հյուրանոցները, կայարանները, խանութները, բանկերը և այլ հաստատությունները պարտավոր են թքարանները մատչելի դարձնել հասարակությանը:

Այստեղ արգելված է ուրիշի կովը կթելը, կիրակի օրը պանրով համբուրգեր վաճառելը, կանգնած վիճակում երեք կումից ավելի գարեջուր խմելը:

Նահանգի Սան Անտոնիո քաղաքում արգելված է ցանկացած սիրախաղ, նույնիսկ՝ աչքով անելը կամ իրար ձեռք բռնելը:

Մեսքիթ քաղաքում երեխաներին թույլ չի տրվում մազերը տարօրինակ ձևով կտրել:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2902 | 0 | 0
Facebook