Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

«Երջանիկ է նա, ով ուրիշներին է երջանկացնում»

RUZ1987
Автор:
RUZ1987
13:21, Среда, 20 Января, 2021 года
«Երջանիկ է նա, ով ուրիշներին է երջանկացնում»
    
Ուզում եմ իմ և ողջ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ անունից երախտիքի խոսք հայտնել մի մարդու (և նրա հետ աշխատող թիմին), որը 4 ամիս շարունակ առանց հանգստի, առանց որևէ ակնկալիքի, օգնեց այն մարդկանց, որոնք ունեին այդ օգնության կարիքը։Խոսքը Անաիս Սարդարյանի մասին է։Նա արդեն 4֊րդ ամիսն է, ինչ տիկնիկային թատրոնի շենքում օգնում է ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ, որոնք այսօր մնացին անօթևան, անհայրենիք։
     Անում է ամեն բան, ամեն անհնարինը, որ ժպիտներ բարգևի բոլորին։ Անաիս ջան, մոր համար ամենաթանկ ժամանակը դա իր բալիկի հետ անցկացրած ժամանակն է, բայց դու անգամ դա մեզ՝ արցախցիներիս հատկացրեցիր։
     Քո կատարած ամեն մի քայլ, աննկարագրելի կարևոր էր մեզ` բոլորիս համար։Այն ՍԵՐԸ, ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆ ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ, որ դու մեզ տվեցիր, թող որ Աստված քեզ հազար անգամ ավել տա։Թող քո և քո բալիկի աչքերում մշտապես երջանկությունը թևածի։
     Մարդու ուժեղ և մեծահոգի լինելը երևում է դժվար պահերին։ Այս ուղերձով մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ, որովհետև Ձեր կատարած ամեն մի քայլը տեսնելով, մենք հասկանում էինք, որ ամեն ինչ արվում է անկեղծ, ի սրտե, առանց հետին մտքի։ Ցավալի է, բայց մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ ձևականը հաճախ ավելի բարձր է դասվում իսկականից, բայց դուք Ձեր գործելաոճով ապացուցեցիք, որ մարդկանց «նեղին հասնելը» յուրքանչյուր անհատի համար առաջին հերթին ներքին պահանջ ու պատասխանատվություն է։ Շնորհակալ ենք Ձեզ, նման ըմբռնման համար։
     ՀԳ.Չեմ ուզում անտեսել բոլոր այն մարդկանց, կազմակերպությունների, կամավորների կատարած աշխատանքները, որոնք նույնպես նվիրված, հոգատար և բարեխիղճ են եղել, օգնել են այն ամենով ինչով որ կարողացել են, ինչի կարիք որ ունեցել ենք, պարզապես Անաիսի կերպարը մի տեսակ այլ կերպ է տպավորվել իմ մոտ։ #ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԲԱՐԻ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ#
     ՍԻՐՈՎ` Ռուզաննա

    

    

    
    

    

    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5470 | 0 | 0
Facebook