Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Февраля, 2021 года

Статьи

Օրենքներ, որոնք «made in U.S.A.»

19:35, Суббота, 16 Января, 2021 года
Օրենքներ, որոնք «made in U.S.A.»

Մարդու փորձարկած կառավարման բոլոր ձևերից ամենաթույլը ժողովրդավարականն է, և այդ իսկ պատճառով այն պետք է պաշտպանել: Ժողովրդավարությունը կամ դեմոկրատական կառավարումը պաշտպանելով հանդերձ՝ հարկ է նաև ներկայացնել դրա թերությունները (օրինակ՝ ամերիկյան օրենքների՝ ստորև ներկայացված հավաքածուն, որոնց մեծ մասը, թեպետ վաղուց հնացել է, բայց դեռ հրապարակվում է), այդ թերություններից աստիճանաբար ձերբազատվելու համար:
     *****

Ալաբամա նահանգում արգելված է կիրակի օրերին դոմինո խաղալ: Այս նահանգի օրենսդրությունը անօրինական է համարում արհեստական բեղ կրելը, քանի որ այն կարող է եկեղեցում քրքիջ հարուցել:

Երկաթգծի վրա աղ լցնողը, ըստ այստեղի օրենքներից մեկի, ենթակա է մահապատժի:

Ալյասկա նահանգի Ֆերբանքս քաղաքում ապօրինի արարք է համարվում մկներին ոգելից խմիչք տալը:

Այստեղ թույլատրվում է արջ սպանելը, բայց լուսանկարելու համար քնած արջին արթնացնելն անօրինական գործողություն է համարվում:

Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում կանանց արգելված է տաբատ հագնելը,

Գլոբ քաղաքում անօրինական արարք է համարվում հնդկացու հետ փողոցում թուղթ խաղալը,

Գլենդել քաղաքում մեքենան հետ վարելն արգելված է,

Իսկ Նոգալես քաղաքում էլ արգելված է տաբատակալ (подтяжки) կրելը:

Արկանզաս նահանգում տղամարդն իրավունք ունի ամիսը մեկ անգամ ծեծել իր կնոջը:

Այս նահանգի Լաֆայետվիլում արգելված է սպանել «բոլոր կենդանի արարածներին»:

Այն ուսուցիչներն ու ուսուցչուհիները, որոնք մազերը «քառակուսի» (կառռե) են կտրում, զրկվում են աշխատավարձի բարձրացումից:

Այս նահանգի Լիթլ Ռոկ քաղաքում տղամարդու և կնոջ միջև սիրախաղը, համբուրվելը կարող է հանգեցնել 30-օրյա բանտարկության:

(շարունակելի)

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
2281 | 0 | 0
Facebook
COMMENT.am