Идет загрузка...
Сегодня:  Четверг, 04 Марта, 2021 года

Статьи

PERC- ի ևս մեկ տասնամյակ

Ani
Автор:
Ani
19:41, Суббота, 09 Января, 2021 года
PERC- ի ևս մեկ տասնամյակ

Գերմանիայի Արևային էներգիայի համակարգերի Fraunhofer ինստիտուտի (ISE) գիտնականների նոր հոդվածը ուսումնասիրում է PERC տեխնոլոգիայի ամբողջ պատմությունը (ավելի քան 40 տարի առաջ լաբորատորիաներում սկիզբ դրվեց և օգտագործվում է մինչ այսօր), որտեղ այն ներկայացնում է ֆոտովոլտային բջիջների ամբողջ արտադրության մեծ մասը: Եվ այս պատմությունը հեռու է ավարտից, քանի որ ինստիտուտը նախանշում է 26% արդյունավետության հասնելու ուղին, ինչպես նաև նշվում է, որ PERC տեխնոլոգիան կծառայի որպես ստորին հիմք տանդեմային համակարգերում ինչը գիտնականների կարծիքով, կպահպանի PERC տեխնոլոգիան զանգվածային արտադրության մեջ մինչև 2030 թվականը և դրանից հետո:

Եվ չնայած տեխնոլոգիայի հետագա բարելավումները դժվար հասանելի են, գերմանական Fraunhofer ISE-ի գիտնականները ակնկալում են, որ PERC-ը առնվազն հաջորդ տասնամյակում մնալու է արևի արդյունաբերության առաջնագծում:

ISE-ի գիտնականները ուսումնասիրում են PERC տեխնոլոգիայի զարգացման 40 տարիները, որոնք PERC-ին հասցրին ներկայիս դիրքին՝ նշելով, որ առաջին PERC բջիջը կազմվել է 1989-ին, և դրա հետ կապված զարգացումները սկսվել են դեռևս 1970-ականներին, տեխնոլոգիայի մասսայական արտադրությունը սկսվել է մինչև 2012 թվականը, և միայն անցյալ տարի է անցել մրցակիցներից՝ գրավելով շուկայի մեծ մասը:

«PERC տեղնոլոգիայի վաղ զարգացումը սկսվել է 1989 թվականից ինտրիգային բարելավումների շարքում և արդյունքում` էներգիայի փոխակերպման արդյունավետության երկարաժամկետ ռեկորդ է սահմանել` 25.0%, 1999 թվականին, - նշել են գիտնականները:

Տասնամյա ինտենսիվ տեխնոլոգիական զարգացման համար պահանջվեց ևս մեկ տասնամյակ՝ արդյունաբերական արտադրության բջիջների արդյունավետությունը հասցնելու համար ավելի քան 22% -ի:

Ապագա ներուժ

Ինստիտուտի գիտնականները հաշվարկում են մի շարք բարելավումներ, որոնք նրանք համարում են 26% PERC բջիջների արդյունավետության մեկ ուղի, առանց պնդելու, որ դա միակ ճանապարհն է կամ այն, որը պետք է ընտրի արդյունաբերությունը:

PERC սարքերի, օգտագործված նյութերի, արտադրական սարքավորումների, ինչպես նաև դեռ բաց ներուժի մանրակրկիտ ըմբռնումը հստակ չափանիշ է ցանկացած առաջիկա ֆոտովոլտային տեխնոլոգիայի համար», - եզրակացրել են գիտնականները:

Աղբյուրը

Источник: solaron
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1927 | 0 | 0
Facebook
COMMENT.am