Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած փառապանծ զորահրամանատարին չեն ներել 22 տարի անց Կապիտուլյացիայի ակտ ստորագրելու և երկիրը նվաստացնելու համար

23:09, Четверг, 07 Января, 2021 года
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած փառապանծ զորահրամանատարին չեն ներել 22 տարի անց Կապիտուլյացիայի ակտ ստորագրելու և երկիրը նվաստացնելու համար

Ֆրանսիայի Գերագույն դատարանը նրան մահապատժի է դատապարտել: Մեղքը՝ պետական դավաճանություն:
     Այս ամենի մասին՝ հանգամանորեն:

Հիսունհինգ տարեկանում գնդապետ դարձած Ֆիլիպ Պետենը 1914 թվականին, երբ արդեն 58 տարեկան էր, որոշում է թոշակի անցնել: Բայց հուլիսի 28-ին, երբ նա դեռ ղեկավարում էր 33-րդ հետևակային գունդը, սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Շարլեռուայի մոտ նա կարողանում է շրջապատումից հանել իր ղեկավարած գունդը, որի համար արժանանում է բրիգադային գեներալի աստիճանի: Դրանից հետո ղեկավարում է 4-րդ հետևակային բրիգադը, որը 5-րդ բանակի կազմում գերմանացիների դեմ կռվում էր Բելգիայում: ԱԻ դեպ, այս բրիգադում է ծառայել կրտսեր լեյտենանտ Շարլ դը Գոլը:

Սեպտեմբերի 1-ին Պետենին նշանակում են 6-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, իսկ Մառնի հռչակավոր հաղթանակից հետո նրան շնորհվում է դիվիզիոն գեներալի աստիճան: Հոկտեմբերի 25-ից Պետենը ղեկավարել է 33-րդ բանակային կորպուսը և աչքի է ընկել Արտուայի ճակատամարտում, որի համար արժանացել է Պատվո լեգեոն շքանշանի: 1915 թվականի հունիսի 20-ից Պետենը ղեկավարել է 2-րդ բանակը:

1916 թվականին սկսվում Վերդենի հռչակավոր Ճակատամարտը: Թվում էր, թե Ֆրանսիայի վիճակն անհուսալի է, բայց Պետենը կարողանում է վերակառուցել պաշտպանությունը և բարձրացնել ֆրանսիական զորքերի մարտական ոգին: Մարտ ամսին արդեն պարզ է դառնում, որ ռազմաճակատը ճեղքելու և պատերազմի ընթացքի մեջ բեկում մտցնելու գերմանական ծրագիրը ձախողված է: Ապրիլի 18-ին Պետենին «Սուրբ Գեորգի» 4-րդ աստիճանի շքանշան է շնորհում Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2-րդը: Մայիսի մեկին նրան նշանակում են Կենտրոնական բանակային խմբավորման հրամանատար: Վերդենի ճակատամարտը շարունակվում է մինչև դեկտեմբեր և ավարտվում է գերմանացիների պարտությամբ՝ Պետենին տրվում է «Վերդենի առյուծ» պատվանունը:

1917 թվականի ապրիլին փառապանծ զորահրամանատարին նշանակում են Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետ, իսկ մայիսի 17-ին՝ Հյուսիսային և Հյուսիս-Արևելքի բանակների գլխավոր հրամանատար՝ պատերազմից հոգնած ու արդեն խռովություններ սկսող զինվորների ոգին բարձրացնելու և կարգապահությունը վերականգնելու համար: Մահապատժի է ենթարկվում 43 զինծառայող: Կարգապահությունը վերականգնվում է, և Պետենը երկու հարձակում է նախաձեռնում, որոնք, շնորհիվ մանրակրկիտ նախապատրաստության, հաջողությամբ են պսակվում:

1918 թվականի նոյեմբերի 11-ին կնքվում է Կոմպենյան զինադադարը, և նոյեմբերի 19-ին Պետենը մասնակցում է Մեցում կազմակերպված զորահանդեսին ու արժանանում է Ֆրանսիայի մարշալի աստիճանի:

Շուրջ 20 տարի անց, երբ Գերմանիան հարձակվում է Լեհաստանի վրա, և Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, քանի որ երաշխավորել էին Լեհաստանի անկախությունը, պատերազմ են հայտարարում Գերմանիային, Պետենը դա սխալ քայլ է համարում՝ ասելով, թե նույնիսկ երաշխավոր լինելու դեպքում չէր կարելի պատերազմ հայտարարել:

1939 թվականի սեպտեմբերին և 1940 թվականի մարտին նրան առաջարկում են դառնալ կառավարության անդամ՝ Վերդենի ճակատամարտում հաղթած փառապանծ զորահրամանատարի կերպարն օգտագործելու և երկիրը համախմբելու համար: Բայց Պետենը հրաժարվում է՝ նաև այն պատճառով, որ դեմ է եղել Գերմանիայի դեմ պատերազմին:

1940-ի ապրիլի 29-ին վարչապետ Ժան-Պոլ Ռեյնոն Պետենին նորից Փարիզ է կանչում և առաջարկում է փոխվարչապետի պաշտոնը: Պետենը համաձայնում է այն պայմանով, որ իրեն հնարավորություն տրվի որոշ ժամանակով մեկնել Իսպանիա: Ռեյնոն համաձայնում է, և մայիսի 9-ին Պետենը մեկնում է Իսպանիա: Մայիսի 10-ին Գերմանիան ներխուժում է Բելգիա և Նիդերլանդներ, իսկ մայիսի 13-ին Արդենների կողմից ներխուժում է Ֆրանսիա: Մայիսի 16-ին Պետենին հետ են կանչում Մադրիդից: Թեպետ Ֆրանկոն նրան խորհուրդ է տալիս չվերադառնալ, բայց Պետենը որոշում է, որ պիտի երկրի ճակատագրի համար իր բաժին պատասխանատվությունը ստանձնի:

Մայիսի 18-ին Պետենն արդեն Փարիզում էր, և նրա վերադարձը հասարակությունը և մամուլը դրական են գնահատում: Հետևելով ռազմաճակատում ծավալվող գործողություններին՝ նա մայիսի 25-ին եզրահանգում է, թե ֆրանսիական բանակը չի կարող դիմակայել գերմանացիներին: Նա այն համոզմանն է եղել, որ Ֆրանսիան չպիտի կենաց ու մահու կռիվ մղի ու պետք է պահպանի ուժերը երկրում կարգ ու կանոն ապահովելու համար, մանավանդ որ խոսվում էր Փարիզում կոմունիստական ապստամբության նախապատրաստման մասին: Ռազմական անհաջողությունների համար Պետենը մեղադրել է նախորդ կառավարությանն ու Մեծ Բրիտանիային, որը, նրա կարծիքով, վատ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4954 | 0 | 0
Facebook