Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

«Արև արքա»-ն արքային պատշաճող առողջություն չի ունեցել

22:55, Среда, 06 Января, 2021 года
«Արև արքա»-ն արքային պատշաճող առողջություն չի ունեցել

Ֆրանսիայի ամենահայտնի բացարձակ միապետը, շողոքորթ պալատականների կողմից «արև արքա» հորջորջվող Լյուդովիկոս 14-րդը, տարիներ շարունակ տառապել է քրոնիկական մի շարք հիվանդություններից…

Այդ թվում՝ կրկնվող դիզենտերիայից: Այս Լյուդովիկոսը ճիվաղային ախորժակ է ունեցել, և այդ ճիվաղային ախորժակը հաճախ հանգեցրել է աղիքային սուր խանգարումների: 1696-ից 1709 թվականն ընկած ժամանակահատվածում թագավորի կղանքի զննությունները ցույց են տվել, որ շատակերության մյուս պատճառը նրա աղիներում «մշտական բնակություն հաստատած» երիզորդն (տափակ ճիճու) է եղել:

«Սուսանակ» (գոնոռեա, տրիպեր) հիվանդությամբ Լյուդովիկոսը վարակվել է 17 տարեկանում, տիկին Սելիեից՝ արքունական այն պատասխանատուից, որին վստահված է եղել նրա սեռական դաստիարակությունը:

«Արև արքա» -ի մյուս հիվանդությունը հոդատապն է եղել: Ոտքի բթամատի շրջանի ցավերը նրա կյանքը 1685 թվականից սկսյալ «հարամել են»: Առավել ուժգին ցավերի ժամանակ թագավորն ստիպված է եղել հաշմանդամի սայլակին գամվել:

Ծննդյան օրից նա մաշկային լուրջ խնդիրներ է ունեցել, որի պատճառով մինչև ութ ամսականը ապագա արքային զրկել են լոգանքից: Հետևանքը եղել է այն, որ չլվացված կեղտն ու մակաբույծները նրա մաշկի վրա այնպիսի սպիներ են թողել, որոնք մինչ ի մահ կյանքում չեն անհետացել:

1685 թվականին մի դանդալոշ ատամնաբույժ անզգուշաբար պոկել է նրա քիմքի կեսը, որի հետևանքով թագավորն ամբողջ կյանքում քթով փսխել է, և, բնականաբար, այդ արտազատուկի արձակած գարշահոտը տարածվել է շրջապատում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3526 | 0 | 0
Facebook