Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ՔԱ՛ՅԼ ԱՐԱ, ԳՆԱ՛

Tereza Mikaelyan
Автор:
Tereza Mikaelyan
11:18, Вторник, 08 Декабря, 2020 года
ՔԱ՛ՅԼ ԱՐԱ, ԳՆԱ՛
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

ՔԱ՛ՅԼ ԱՐԱ, ԳՆԱ՛


    
    

Խաբեբան չունի իրավունք հայցել,

Երբ մարդ է սպանել, տնավեր արել,

Հայրենիք ծախել - դե ո՞րը ասեմ:


    

Գնա՛ ու կախվիր, կամ թունավորվիր,

Այսպես թե այնպես, քեզ համար պաշտպան

Կամ վկա միայն Սորոսն է, որ կա:

Նա փող է ծախսել որպես փրկագին,

Բայց բավարար չի քո մեղքը մեղմել,

Որ դու ես գործել:


    

Ի՞նչ գին պիտի տաս երկու սերունդի

Թափած արյունի կորուստի համար,

Ի՞նչ գին պիտի տաս նրանց ծնողաց:

Դու Նե՛ռն ես եկած մեր ժամանակի:

Ընկեր ես դարձել արնախում թուրքին,

Քեզ միայն կասեմ՝ երանի երբեք

Ծնված չլինեիր:

Ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալ

Հանգիստ չես գտնի:

Մարմնով մահացած դիակ երբ լինես,

Հոգիդ չարաչար պիտի տանջվի:


    

Տղամա՛րդ եղիր, մեղքդ ընդունիր,

Ոչ թե ուրիշի մեղքերը հիշիր:

Քեզանից առաջ ինչ էլ որ արին,

Մեր հայրենիքին պաշտպան կանգնեցին,

Ու երբե՛ք, երբե՛ք մի թիզ հող անգամ

Նրանք չհանձնին,

Մի բան էլ ավել առաջ գնացին,

Զինվորի կողքին կանգնին հավասար,

Վիրավորվեցին, շատերն զոհվեցին,

Երբ մարտի դաշտից նրանք ետ եկան,

Առաջին հերթին արցունքն աչքերին

Իրենց գիրկն առան

Մարտի դաշտերում ընկած զոհերի

Սգող մայրերին,

Իսկ դու տեղ չունես նրանց շարքերում,

Անձնական վիրավորանքդ տղայական

Վրեժի ծարավ չար հոգով լցված,

Աստծուն ուրացած, Սորոս կոչեցյալ

Կուռքին պաշտեցիր

Ու հայրենիքը բռիդ մեջ առած

Թուրքին հանձնեցիր:


    

Ա՛յ, անաստված դու ով չար հոգի

Թե որ հայրենիքը ծախել էիր արդեն,

Ինչու՞ տարար ու զոհ տվեցիր

Մեր տղաներին այն հայրենասեր

Դեռ կյանք չտեսած:


    

Փառք ու համբավ էիր երազում անվերջ,

Բայց ո՛չ գիտություն բարին անելու,

Սև ու սպիտակից սևը ընտրելով,

Սև գործերի մեջ առաջ գնացիր,

Դարձար առաջնորդ, և մինչև անգամ

Վարչապետություն դու ձեռք բերեցիր:

Քեզ հավասարը չտեսար մեկին,

Ուզեցիր տիրել համայն աշխարհին,

Ու չափը անցար…

Ոսկե ձկնիկին բաց թողիր՝ գնաց,

Կոտրած տաշտակի վրա ես նստած,

Գոնե այս վերջին սխալը չարած,

Տաշտակդ վերցրու, ՔԱ՛ՅԼ ԱՐԱ, ԳՆԱ՛,

ԳՆԱ՛ Ու ԳՆԱ՜…

Գնա հենց այնտեղ,

Որտեղից ոչ ոք չի եկել երբեք՝

Ոչ մի չարագործ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3867 | 0 | 0
Facebook