Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ՈՒՐԻՇԸ ԵԿԵԼ Է…

09:57, Среда, 25 Ноября, 2020 года
ՈՒՐԻՇԸ ԵԿԵԼ Է…
    
    
    

Լսում ես հերթական իրար վրա գցոցի դավաճանական քայլերի մասին ու չես կարողանում հասկանալ թե ո՞ր մեկն էր այդ…բայց ի՞նչ կարևոր է թե որ մեկն է, կարևորը, որ եղել է ու ցավով ասեմ, որ ո՛չ թե եղել է այլ եղե՛լ ԵՆ:

Այդպես եղել է, բոլոր դարերում ու մինչև հիմա մենք այդպես էլ չէինք կարողանում հասկանալ, որ սահմանները չեն գծվում

գրիչով, վրձինով, նոտաներով,

աստղագիտություն իմանալով, դոլարի գույն հայտնաբերելով,

գունավոր հեռուստացույց հնարելով, ճարտարապետական կոթողներ ստեղծելով, …ո՞ր մեկը նշեմ:

Միգուցե հիմա մեր աչքերով տեսնելուց հետո հասկանանք, որ Հայրենիքի սահմանները ՆԱԽԵՎԱՌԱՋ գծվում են հրացանի փողով հետո նոր ամրագրվում վերոնշյալ արժեքներով:

Գնչուների նման ընկած աշխարհով մեկ ամեն արժանի ու անարժանի սկսում ենք բացատրել, որ մենք աշխարհում առաջին քրիստոնեական ազգն ենք, բայց մեր սահմանները պահում են ուրիշները,

մեր սուրբ վանքերը հսկում են ուրիշները,

որ մենք ամենախելացի ազգն ենք, բայց չգիտենք ապրելու արվեստը,

գյուտարար ենք, բայց միայն ուրիշների համար,

հավատարիմ ենք բայց ոչ սեփական ազգին,

որ սիրում ենք աթոռը ու աթոռին կպած սկսում ենք խմել տարի առ տարի ավելացող տխուր կենացները:


    

Տխուր ստացվեց, տխուր օրեր են և նույնիսկ այս օրերին սկսում ենք իրար համոզել, որ ամեն ինչ լավ է, ՈՒՐԻՇԸ ԵԿԵԼ Է ու ինչ որ մերն է կվերցնի ու կտա մեզ,

կասի վերցրեք, վայելեք, որովհետև ձեր այբուբենը աստվածային է,

դուք եք Աստծո միակ ազգը,

ամեն ինչ ձեզնից է սկսվել նույնիսկ навигация բառը (Քյավառի բառբառով ՆԱՎԸ ԳԱՑԵ արտահայտությունից),

բոլորը ձեզ պարտք են դուք՝ ոչ մեկին,

ծիծաղեք բոլորի վրա, թերագնահատեք թշնամուն,

հպարտացեք որ ունեք 50-ից ավելի կուսակցություններ ասել կուզի 50-ից ավել գաղափարներ ապրելու ու կառավարելու, բայց այսօր նստել եք կոտրած տաշտակի առաջ ու տաշտակ վերանորոգող չունեք, քանի որ բոլորը գեներալներ են, քաղաքագետներ են, դաս տվողներ են, դիվանագետներ են, բանաստեղծներ են, վարչապետներ են, նախագահներ են…


    

Մասիսը մերն է, բայց ուրիշ տեղ է, Վանա լիճը մերն է, բայց ուրիշ տեղ է, վանա տառեխն ամենահամովն է, բայց վայելում է ուրիշը՝ այն ուրիշը, որի և այբուբենը և քերականությունը մենք են ստեղծել:

Առջևս ընկած կոտրված տաշտակի ճեղքից նայում եմ քոչվորին հրամցված մեր Սուրբ հողի որբացած կտորներին, մեր Սուրբ աղոթատեղերին ու ցանկանում եմ ԲՂԱՎԵԼ, որ կապ չունի մերն է, բայց այս անգամ չգիտես ինչո՞ւ չի ստացվում,

Չի ստացվում…


    

Ս. Հարությունյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6119 | 0 | 0
Facebook