Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

«Ժլատությունը կործանեց (կկործանի) ֆրայերին»

21:47, Суббота, 21 Ноября, 2020 года
«Ժլատությունը կործանեց (կկործանի) ֆրայերին»

Այս թևավոր արտահայտությունը գործածվում է այն մարդու վերաբերմամբ, որը ժլատություն է դրսևորել ու այդ ժլատության համար հատուցել է: Այդ ասույթը ծնունդ է առել քրեական միջավայրում: «Ֆրայեր» -ը քրեական եզրույթ է, որը մատնանշում է քրեական աշխարհի հետ առնչություն չունեցող մարդու, որը հանցագործի պոտենցիալ զոհ է: Օրինակ՝ ասվում է. «Մեզ այս ֆրայերիկը պետք է»:

«Ֆրայեր» են անվանում նաև այն տհաճ մարդուն, որն իրեն պատշաճորեն չի դրսևորում: Օրինակ. «Այս ֆրայերը նույնիսկ չբարեհաճեց զանգել ինձ, թեպետ նախորդ շաբաթ էր խոստացել պարտքը վերադարձնել»:

«Ֆրայեր» եզրույթը ծագել է գերմաներեն «freier» ՝ «փեսացու» եզրույթից, որն առաջներում նշանակել է «ազապ տղա»:

Հիշյալ ասույթը վերաբերում է այն իրավիճակներին, երբ ֆրայերը, հայտնվելով բանտում ու չիմանալով բանտային օրենքները, ժլատություն է դրսևորում ու մյուս բանտարկյալների հետ չկիսվելով, պատժվում է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2353 | 0 | 0
Facebook