Մարդու մեջ բռնակալին ձևավորում է երկարատև տառապանքը:
Ֆրիդրիխ Նիցշե (1844 - 1900), գերմանացի փիլիսոփա
*****
Կամավոր ստրուկներն ավելի շատ բռնակալներ են ծնում, քան բռնակալները՝ ստրուկներ:
Ամբրոզ Բիրս (1842 - 1913), ամերիկացի գրող
*****
Դեմոկրատական բռնակալությունն ամենաանհանդուրժողն է. այն տիրան է պտղաբերում:
Պիեր Բուաստ (1765 - 1824), ֆրանսիացի գիտնական
*****
Գրեթե բոլոր մեծ մարդիկ բռնակալական գծեր են ունենում, բայց բռնակալները հազվադեպ են մեծություն լինում:
Պիեր Բուաստ
*****
Անուժ արդարությունը ոչինչ է, իսկ ուժն առանց արդարության՝ բռնակալ:
Բլեզ Պասկալ (1623 - 1662), ֆրանսիացի մաթեմատիկոս
*****
Ազատության ծառը ժամանակ առ ժամանակ պետք է հայրենասերների ու բռնակալների արյամբ ջրել. այդ արյունը ծառի համար բնական պարարտանյութ է:
Թոմաս Ջեֆերսոն (1743 - 1826), ԱՄՆ անկախության պատերազմի ականավոր գործիչ
*****
Բռնակալին բռնակալ անվանելը միշտ վտանգավոր է եղել, իսկ մեր օրերում նույնքան վտանգավոր է ստրուկին ստրուկ անվանելը:
Ռյուկոսկա Ակուտագավա (1892 - 1927), ճապոնացի գրող
*****
Քանի դեռ մարդիկ խոնարհվելու են Կեսարների ու Նապոլեոնների առջև, Կեսարներն ու Նապոլեոններն իշխանության են գալու ու մարդկանց դժբախտություն են բերելու:
Օլդոս Հակսի (1894 - 1963), անգլիացի գրող