Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

ԱՇԽԱՐՀԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ

13:31, Пятница, 06 Ноября, 2020 года
ԱՇԽԱՐՀԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ

Աշխարհը թքած ունի, որ թուրքը մինչև երրորդ աքլորականչ երեք անգամ թքեց աշխարհի երեք հզորների վրա ու դրժեց իր խոսքը․- ասում է՝ իր յոթ շրջանները պիտի հանձնեք։

Աշխարհը թքած ունի, որ թուրքը իրեն չի դնում շան տեղ․- ասում է՝ իր յոթ շրջանները պիտի հանձնեք։

Աշխարհը թքած ունի, որ իր առջև յաթաղանը ձեռքին գլխատիչ է ու արնախում․- ասում է՝ իր յոթ շրջանները պիտի հանձնեք։

Աշխարհը թքած ունի, որ թուրքն է աշխարհի ահաբեկիչը․- ասում է՝ դուք նրան պիտի հանձնվեք։

Աշխարհը թքած ունի, թե ո՛վ է թուրքը, ի՛նչ է անում թուրքը․- մեկ է, նա իր բարեկամն է ու դաշնակիցը․․․
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2502 | 0 | 0
Facebook