Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Րոպե առաջ պետք է կանխվի նմանօրինակ ապատեղեկատվական գործունեություն ծավալող խառնակչի ցանկացած դրսևորում

Garik
Автор:
Garik
11:49, Вторник, 03 Ноября, 2020 года
Րոպե առաջ պետք է կանխվի նմանօրինակ ապատեղեկատվական գործունեություն ծավալող խառնակչի ցանկացած դրսևորում

Չնայած հանգամանքին, որ բազմաթիվ մեդիափորձագետներ, ելնելով պատերազմական իրավիճակի հրամայականից, հորդորում են զերծ մնալ ապատեղեկատվական նյութեր տարածելու արատավոր երևույթից, այդուհանդերձ արձանագրենք, որ կան որոշները, ովքեր ականջալուր չեղան այդ հորդորներին և շարունակաբար իրենց սև գործն են անում: Բանն անգամ հասավ նրան, որ ԱԱԾ-ն հավելյալ հայտարարություն տարածեց այդ մասով և օրինագիծ մշակվեց, որի համաձայն տուգանքի չափ նշանակվեց՝ նման դեպքերի համար:

Այս ամենը սակայն չկանգնացրեց էությամբ խառնակիչ, ըստ որոշ տեղեկությունների ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված, ներկայիս ԱԺ պատգամավոր «շպիոնին», ով պարբերաբար, անգամ այս օրերին, իրեն պատկանող թերթի և կայքի միջոցով, տարատեսակ ցնդաբանություններ է տարածում՝ կոնկրետ նեղ անձնական շահի սպասարկման կամ կոնկրետ արտքաին ուժերի հրահանգով:

Նեղ անձնական նկրտումները շատ հաճախ արտահայտվում են քաղաքական խանդի տեսքով, երբ պարոն «շպիոնը», քաղաքականապես իմպոտենտ լինելով հանդերձ, կատարելապես մատնվել է անգործության, ժողովրդական լեզվով ասած «ձեռքից բան չի գալիս»: Եվ ըստ այդմ, օպոնենտ քաղաքական ուժերը, կամ գործիչները, ովքեր լայն թափով, լծվել են Հայրենքի պաշտպանության սուրբ գործին, հայտնվում են նրա թիրախում: Ապատեղեկատվություն տարածելու միջոցով, գործակալ-պատգամավորը, փորձում է գոնե այդկերպ կոմպեսացնել իր կողմից չարվածը, չէ որ այդ հսկայածավալ աշխատանքների ֆոնին, իր նմանը ուղղակի խղճուկ, բարոյալքված և հյուծված քաղաքական գործչի տպավորություն կթողնի և իր հովանավորների աչքերում, իր հետ կապված բոլոր պլանները, հօդս կցնդեն: Այդ՝ իր համար մահացու հարվածը կանխելու համար, գործակալ-պատգամավորը կերպարանափոխվել և դարձել է հասարակ կլյաուզնիկ և բամբասկոտ լրագրող և փորձում է այդկերպ փրկել իր խորտակվող վարկանիշը, որն ըստ էության չի էլ եղել:

Մի կարևոր դիտարկում...եթե այս ամենը, չի վրիպել մեր տեսադաշտից, ապա այն ըստ էության պետք է լինի նաև հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, ովքեր այս օրերին պարտավոր են կանխել նման պառակտիչ դրսևորումները և էական չի թե, դրա հետևում ով է կանգնած, պատգամավոր, թե հասարակ խմբագիր, և կարևոր չէ, թե այդ ապատեղեկատվությունը վերաբերվում է իշխանությունը, թե օրինակ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը, գործել է պետք կտրուկ, անկողմնակալ և առանց վարանելու:

Իսկ այն քաղաքական ուժն ու գործիչը, ով ջանք ու եռանդ չի խնայում իր ազգի ու պետության համար, ով իր նյութական օգնությամբ, դիվանագիտական և անձնական կապերի միջոցով այս օրերին ահռելի աշխատանք է կատարում, վստահ եմ նման վայրահաչոցների վրա ուշադրություն չի էլ դարձնելու, ուղղակի երևույթն է տհաճ անգամ կողքից նայողի համար, այդ իսկ պատճառով րոպե առաջ պետք է կանխվի նմանօրինակ ապատեղեկատվական գործունեություն ծավալող խառնակչի ցանկացած դրսևորում: Հուսանք սպասեցնել չեն տա կոնկրետ գործողություններն այս մասով...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1622 | 0 | 0
Facebook