Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Իրանի՝ ազգությամբ թուրքմեն տիրակալը՝ Օսմանյան կայսրության աննկուն թշնամի

23:04, Воскресенье, 25 Октября, 2020 года
Իրանի՝ ազգությամբ թուրքմեն տիրակալը՝ Օսմանյան կայսրության աննկուն թշնամի

Աֆղաններից Իրան ազատագրելուց հետո Նադիրն անմիջապես իր զենքը դարձրել է Օսմանյան կայսրության դեմ ու մի քանի փայլուն հաղթանակներով հակառակորդին հարկադրել է հաշտություն խնդրել: Հետո նա սկսել է գործել Իրանի արևելյան ծայրագավառում՝ Հերաթի մոտ, ուզբեկների դեմ:

Չսպասել իր տաղանդավոր զորավարի վերադարձին՝ Թահմազ շահը անհաջող հարձակում է գործում օսմանների վրա, որպեսզի ետ խլի Երևանը: : Թավրիզ վերադարձի ճանապարհին օսմանցիները ջախջախում են նրա զորքը և նորից պաշարում են Համադանը: Շահը փորձել է քաղաքն ազատել պաշարումից շ, բայց նորից պարտվել է և ստիպված է եղել նոր հաշտություն կնքել: Այս նոր պայմանագրով Հարավային կովկասի բոլոր երկրները՝ մինչև Արաքս, մնացել են Թուրքիայի կազմում, իսկ Պարսկաստանին միայն Ատրպատականն է մնացել: Օսմանցիները նաև խոստանում էին օգնել պարսիկներին՝ ռուսներից կասպիական նահանգները ետ խլելու գործում: Բայց սա էլ ավելի է զայրացրել պարսիկներին, որովհետև օսմանցիների օգնությունը նրանց հարկավոր չէր, քանի որ 1732-ի Ռեշտում կնքված հաշտությամբ ռուսները պարսիկներին են վերադարձնում կասպիական ամբողջ ծովափը մինչև Կուր գետը՝ իրենց ձեռքում պահելով միայն Բաքուն և Դերբենդը:

Շահի աչքից ընկած Նադիրն այդ ժամանկ եղել է Խորասանում, և Թամազը նորից նարն կանչել է իր մոտ: Բայց ի դժբախտություն թամազի, Նադիրը մենակ չի մտել Սպահան, այլ 50 հազար զորքի գլուխ անցած: Նա գահընկեց է արել Թահմազին և Իրանի շահնշահ է հռչակել նրա վեց ամսական Աբբաս որդուն: Երբ այս մանուկը մի անգամ նրա ներկայությամբ բղավել է, Նադիրն ասել է. «Հանգստացի՛ր, շա՛հ, քո կորցրած նահանգները շուտով կվերադարձվեն քո իշխանության ներքո»: Բայց երկրի իրական տերը ոչ թե մանուկն էր, այլ Նադիրը՝ իր եղբայրների և որդիների հետ:

Շուտով նորից պատերազմ է հայտարարվում Օսմանյան կայսրությանը: Հաջողությունը փոփոխակի է եղել: Նադրը երկու անգամ ծանր պարտություն է կրել, բայց, ի վերջո, խոշոր հաղթանակ է տարել Քերքուք վայրում: Օսմանցիների զոհերի թիվը 40 հազար է եղել, գերիներինը՝ 20 հազար: Այս հաղթանակից հետո Նադիրը պիտի փորձեր գրավել Բաղդադը, բայց հենց այդ ժամանակ ապստամբություն է ծագել Ֆարսիստանում, և Նադիրը հարկադրված է եղել զինադարդար կնքել թշնամու հետ և շտապել ապստամբության վայր: Ապստամբությունը ճնշելուց հետո Նադիրն այլևս Բաղդադ չի վերադարձել, այլ արշավել է դեպի երկրի հյուսիս: Գրավել է Թիֆլիսը, ապա շատ արյունահեղ պատերազմով գրավել է Գանձակը: Հետո գնացել է Շիրվան, ջարդել ու փախուստի է մատնել Դաուդ բեկին և պարսկական սահմանագիծը հասցրել է մինչև Կովկասի գլխավոր լեռնաշղթա: Հետո նա ռուսներից պահանջել է վերադարձնել Կասպից ծովի ափերի այն բոլոր հողերը, որոնք Պետրոսը գրավել էր ու յուրացրել: Ռուսաստանի կառավարությունը շտապել է կատարել այդ պահանջը և դեսպանություն է ուղարկել Գանձակի մոտ, Նադիրի բանակատեղի: Կնքվել է պայմագիր, որով ռուսները պարտավորվել են վերադարձնել Բաքուն ու Դերբենդը և Նադիրի հետ միասին կռվել Օսմանյան պետության դեմ:

Նպատակ ունենալով խոչընդոտել ռուս-թուրքական մերձեցմանը՝ օսմանցիները Նադիրի դեմ են հանել 100 հազարանոց բանակ: Նադիրն այս անգամ էլ գործադրել է իր սիրած մարտավարությունը՝ շատ արագ գործողությունը: Ինչպես պատմում է Աբրահամ Երևանցին, այս արագությունն ապահովելու համար պարսից բանակը իր հետ տարել է 28 հազար լրացուցիչ ձի, որպեսզի եթե սրընթաց արշավող հեծելազորի ձիերից մեկը չափազանց արագ վազելուց «պայթի», իսկույն փոխարինվի նոր ձիով:

Այդ ժամանակ Երևանը դեռ օսմանցիների ձեռքին է եղել: Նադիրը շրջապատել է քաղաքը, իսկ օսմանների Աբդուլլա փաշան զորքերը տեղաբաշխած է եղել Կարբիի, Աշտարակի և Ապարանի կողմերը: Ճակատամարտն սկսվել է 1735 թվականի հունիսի 8-ին, Եղվարդ գյուղի մոտ գտնվող Մուրադ թափ անունով բլրի մոտ, հետո ռազմական գործողություններն ընդգրկել են ոչ միայն Արագած լեռան ստորոտները, այլև մինչև Ախուրյան գետն ընկած տարածությունը:

Օսմանյան բանակը կատարյալ պարտություն է կրել: Էջմիածնի Աբրահամ Կրետացի կաթողիկոսը, որ ականատես է եղել ճակատամարտին, վկայել է, թե սպանված օսմանցիների թիվը հասել է 20 հազարի: Սպանվել է նաև հրամանատար Քյորփուլու Աբդուլա փաշան: Նադիրի բանակի կազմում օսմանցիների դեմ կռվել են հայ զինվորներ և աշխարհազորայիններ: Նադիրի բանակում են եղել նաև Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշ ազդեցիկ հայեր:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2128 | 0 | 0
Facebook