Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Անդրադարձ արարչագործության մասին ծիծաղելի պատումին

18:55, Воскресенье, 11 Октября, 2020 года
Անդրադարձ արարչագործության մասին ծիծաղելի պատումին

Հիմա էլ անդրադառնանք մեկ ուրիշ՝ ոչ պակաս տարօրինակ այն երևույթին, որի պատմությունը, «աստվածային ներշնչանքով», շարադրվել է Ծննդոց գրքում:

Ինչպես արդեն գիտեք, արարչագործության հենց առաջին օրը Աստված հրամայում է, որ լույս լինի, ու արարչագործությունից երեք օր անց Աստծու ամեն գործ գոնե ցերեկային ժամերին ընթացել է լույսի ներքո: Այդ լույը, ըստ երևույթին, այնքան հզոր է եղել, որ նույնիսկ գիշերային ժամերին լուսավորել է ծլարձակող աշխարհը, որովհետև մինչև երրորդ օրը Արևը գոյություն չի ունեցել: Եվ, ահա, արարչագործության առաջին իսկ օրից լույսով ողողված աշխարհը, Աստծո կամոք, լույսի նոր աղբյուր է ստանում. «Եվ Աստված ասաց. «Լուսավորներ լինեն երկնքի հաստատությունում, որ ցերեկը գիշերից բաժանեն, և նշանների և ժամանակների, և օրերի և տարիների համար լինեն:

Եվ լուսավորներ լինեն երկնքի հաստատությունում, որ երկրի վրա լույս տան»: Եվ այդպես եղավ:

Եվ Աստված երկու մեծ լուսավորներ շինեց. մեծ լուսավորը՝ ցերեկին իշխելու համար, և փոքր լուսավորը՝ գիշերին իշխելու համար, և աստղերը:

Եվ Աստված նրանց դրեց երկնքի հաստատությունում, որ երկրի վրա լույս տան և ցերեկի ու գիշերի վրա իշխեն, և լույսը խավարից բաժանեն: ԵվԱստված տեսավ, որ բարի է:

Եվ իրիկուն և առավոտ եղավ՝ օր չորրորդ» (Ծննդոց 1, 14 - 19):

Ուրեմն, համաձայն Աստվածաշնչի, օրերի բաժանումը ցերեկվա և գիշերվա տեղի է ունեցել Արևի արարումից առաջ, որը տեղի է ունեցել լույսի արարումից չորս օր անց:

Քանի որ այս հրաշապատում գիրքն ամբողջովին Աստծու սուրբ Հոգու ներշնչմամբ է գրվել, ու մեզ ասում են, թե Ծննդոց ու դրան հաջորդող էլի մի քանի գրքերը սուրբ Հոգին Մովսեսին է թելադրել, ապա ուզում ես հարցնել, թե ինչո՞ւ է այս սուրբ Հոգին Արևի վերաբերյալ այդպիսի ապշեցուցիչ բաներ թելադրել: Բայց երբ մի քիչ խորամուխ ես լինում պատմության մեջ, ապա իմանում ես, որ մինչև 17-րդ դար վերջը նույնիսկ գիտնականները կարծել են, թե Արևը լույս չի տալիս, այլ ընդամենը իր միջով բաց է թողնում լույսը, իսկ լույս ինքնին գոյություն ունի: Նույնիսկ ֆրանսիացի մեծանուն փիլիսոփա Ռենե Դեկարտն այս նույն համոզմանն է եղել: Առաջինը դանիացի աստղագետ Օլաֆ Ռեմերն (1644 - 1710) է բացահայտել Աստվածաշնչին լիովին հակադիր այն ճշմարտությունը, որ մեր երկիր հասնող լույսը բխում է Արևից, և որ այդ լույսը ակնթարթորեն չի հասնում երկիր: Ռեմերը հաշվում է լույսի արագությունը և ապացուցում, որ Լույսն Արևից Երկիր է հասնում 8 րոպե 18 վայրկյանում: Նա այս մասին 1675 թվականի նոյեմբերի 22-ին զեկուցում է կարդում Փարիզի ակադեմիայում:

Իսկ նա, ով գրել է աստվածաշնչական վերոհիշյալ անհեթեթությունը, ինչ խոսք, տիեզերագիտությունից լիովին բոբիկ է եղել: Բայց Աստված գոնե պիտի իմանար այդ մասին:

Եթե ուշադիր ընթերցեք, ապա կնկատեք, արարչագործության մեջ որքան աննշան դեր է հատկացված աստղերին: «Երկու մեծ լուսավորները կամ լուսատուները» Արևն ու Լուսինն են: Անգրագիտության արգասիք այս գիրքը գրողների մտքով իսկ չի անցել, որ Լուսինը, Երկիրը և նույնիսկ Արևը համայն Տիեզերքում շատ չնչին միավորներ են: Հիմա դպրոցի տարրական դասարաններում սովորողն անգամ գիտե, որ Արևը մի շատ համեստ աստղ է տասնյակ միլիարդավոր աստղերի մեջ: Իսկ Աստվածաշնչի «սուրբ» հեղինակը միայն Երկիրն է տեսել, ու ամեն ինչ հանգեցրել է Երկրին: Մինչդեռ Երկիրն ընդամենը մոլորակներից մեկն է, որը պտտվում համեմատաբար փոքր աստղի շուրջը:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2466 | 0 | 0
Facebook