Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

, , ՊԱՅՔԱՐ ԱՀԱԲԵԿՉՈւԹՅԱՆ ԿՈ՞ՂՄ, ,

Tereza Mikaelyan
Автор:
Tereza Mikaelyan
13:26, Пятница, 09 Октября, 2020 года
, , ՊԱՅՔԱՐ ԱՀԱԲԵԿՉՈւԹՅԱՆ ԿՈ՞ՂՄ, ,

Աշխարհի շատ երկրներ հռչակել են ահաբեկչության դեմ պայքարելու իրենց պատրաստակամությունը: Դե գործնականում ապացուցեք, հիմա շատ լավ առիթ է – Արցախը պատերազմում է ահաբեկիչների դեմ, ու՞ր եք, հրավերի՞ եք սպասում: Այդ ինչու՞ հրավերի չսպասեցիք Սիրիայում ձեզ ցույց տվեցիք, հիմա ի՞նչն է խանգարում: Խոսքս ուղղում եմ նախ երկու հզոր պետության ղեկավարներին՝ Պուտինին և Թրամպին: Ի՞նչ է, Ամերիկան մոռացե՞լ է իր երկու երկնաքերերի պայթեցումը ահաբեկիչների կողմից, կամ Ռուսաստանը հատուկ հրավերի՞ է սպասում: էլ ի՞նչ լինի, որ Հայաստանի սահմանը խախտվի, որ գաք ձեր պայմանագրային պարտքը կատարեք – Վարդենիսում Իսրայելական անօդաչուները հարվածում են խաղաղ ժողովրդին: Էլ չեմ խոսում աշխարհի մարդասիրական առաքելությունների մասին, ի՜նչ երկար են մտածում, հրավերների են սպասու՞մ իրենց պարտքը կատարելու – մարդիկ են զոհվում, եկեղեցիներ ավերվում, էլ ի՞նչ լինի որ գաք: Այս ամենից շատ վատ ակնառու հետևություն կարելի է անել: Երբ եղբայրդ զոհված լինի, մի՞թե հրավերի կսպասես օգնել նրա սգավոր ընտանիքին: Պատասխանը թող երկար մտածեն, , , դե դեռ շատ ժամանակ կա . . ., , ԲՈԼՈՐ ԵՆ ԿԱՆԳՆԵԼՈւ ԱՍՏԾՈ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵւ, ՉԿԱՍԿԱԾԵՔ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2692 | 0 | 0
Facebook