Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հայրենասիրությունը փրկարար է

22:46, Суббота, 03 Октября, 2020 года
Հայրենասիրությունը փրկարար է

Ուզում եմ պատմել այն մասին, թե ինչպես դժվարին ժամանակներում ժողովուրդներն իրենց ձեռքն են վերցրել իրենց երկրի ճակատագիրն ու հաղթել են: Խոսքս 300 սպարտացիների մասին չէ, թեպետ նրանց օրինակը, անշուշտ, ոգեշնչող է: Խոսքս վերաբերում է 1939 թվականի «Ձմեռային պատերազմ» -ին կամ «Ֆիննական պատերազմ» -ին, որի ընթացքում ընդամենը հինգ միլիոն բնակչություն ունեցող փոքրիկ Ֆինլանդիան կարողացավ պաշտպանել իր ազատությունը ահարկու Խորհրդային Միության դեմ պայքարում:

Գերմանիայի հետ չհարձակման պայմանագրի կնքումից հետո Ֆինլանդիան հայտնվում է Խորհրդային Միության ազդեցության ոլորտում: Նրան վիճակվելու էր այն ճակատագիրը, ինչը վիճակվեց բալթյան հանրապետություններին, որոնք չփորձեցին դիմակայել գիշատիչ սովետին ու հնազանդվեցին: Հետո, իրավ է, փոշմանեցին, բայց արդեն ուշ էր: Բայց դասեր քաղեցին, և 1989 թվականին պայքարեցին իրենց ազատության համար ու հաղթեցին:

Չեզոք Ֆինլանդիան, որի զինված ուժերը գլխավորում էր ռուսական բանակի նախկին գնդապետ Մաներհեյմը, կարողացավ զավթիչի դեմ հանել 200 հազար զինվոր, 30 տանկ, 250 ինքնաթիռ և 2 ռազմանավ: Ֆինլանդիա ներխուժած խորհրդային Կարմիր բանակը փոքրիկ երկրի դեմ մոբիլիզացրել էր 500 հազար զինվոր, 2500 տանկ, 2000 ինքնաթիռ, 3500 հրանոթ և ամբողջ Բալթիական նավատորմը: Առավելությունն ահռելի էր, բայց ֆինները նախընտրեցին մահը և հաղթեցին, թեպետ կորցրեցին իրենց տարածքի տասներորդ մասը: Մարտերի ընթացքում զոհվեց 24 հազար ֆինն զինվոր: Ֆինլանդիան կորցրեց 8 տանկ, մի քանի տասնյակ ինքնաթիռ: Իսկ ԽՍՀՄ-ը 380 հազար զոհ տվեց, կորցրեց 2300 տանկ: Խորհրդային զինվորները, որոնք կռվել գիտեին, բայց վատ էին կռվում, քանի որ նրանցից նույնիսկ ամենահիմարը չէր հավատում, թե փոքրիկ Ֆինլանդիան հարձակվել է իրենց գերտերության վրա:

Անկախության կորստի սպառնալիքը համախմբել էր բոլոր ֆիններին: Զինվորագրվել էին նույնիսկ նրանք, ովքեր ավելի վաղ հանդես էին եկել խորհրդային Ռուսաստանին կազմի մեջ մտնելու օգտին:

Ներկայում ոչ մեկը Ֆինլանդիային փոքրիկ պետություն չի անվանի, որովհետև այն աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է:

Ֆինների բարձր հայրենասիրությունը ուսանելի կարող է լինել շատ ազգերի համար:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3043 | 0 | 0
Facebook