Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ԱրՊՀ-ն ընդլայնում է համագործակցության շրջանակները. համագործակցության հուշագիր է ստորագրվել «Սիներջի Սիսթեմս» և «Կապիտալ Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ

12:49, Четверг, 24 Сентября, 2020 года
ԱրՊՀ-ն ընդլայնում է համագործակցության շրջանակները. համագործակցության հուշագիր է ստորագրվել «Սիներջի Սիսթեմս» և «Կապիտալ Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱրՊՀ-ում համագործակցության հուշագիր է ստորագրվել «Սիներջի Սիսթեմս» և «Կապիտալ Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ընկերությունների հետ այս տարիների ընթացքում գործընկերային հարաբերությունները, որոնք եղել են արդյունավետ առաջին հերթին ուսանողներին գիտելիք փոխանցելու և բուհի շրջանավարտներին աշխատանքով ապահովելու տեսանկյունից:

«Սիներջի Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Միքայել Սարգսյանի խոսքով՝ ԱրՊՀ-ի հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի, և հուշագրով այդ գործակցությունն ամրագրվում է:

«Մեր ընկերության մասնագետները ԱրՊՀ-ում պարբերաբար հանդես են գալիս դասախոսություններով, և դրանք հիմնականում երկու նպատակ են հետապնդում. առաջին՝ գիտելիք փոխանցել ուսանողներին և երկրորդ՝ այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են ոլորտով և ունեն անհրաժեշտ գիտելիքներ, վերապատրաստվեն ընկերությունում, ու հետագայում դառնան ընկերության աշխատակիցները», -ասել է Մ. Սարգսյանը:

«Կապիտալ Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Մնացականյանը, իր հերթին կարևորելով հուշագրի ստորագրումը, նշել է, որ հուշագրով բուհի հետ համագործակցությունը զարգացման նոր փուլ կմտնի, որը երկուստեք կլինի արդյունավետ:

Փոխգործակցության հուշագրի նպատակն է համատեղ ուժերով նպաստել բուհում կրթական համակարգի զարգացման գործընթացին, երիտասարդ մասնագետների համար ստեղծել նորագույն տեխնոլոգիաների միջոցով տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, հաստատել փոխշահավետ, բազմաբնույթ համագործակցային հարաբերություններ։

Հուշագրի շրջանակներում ընկերություններում անց են կացվելու ուսանողների արտադրական և ուսումնական փորձուսուցումները, ընկերությունների աշխատակիցների ներգրավմամբ կազմակերպվելու են մասնագիտական առարկաների համատեղ դասավանդում, ուսանողների գիտահետազոտական աշխատանքների ղեկավարում, համատեղ իրականացվելու են գիտահետազոտական աշխատանքներ, աշխատանքային այլ ծրագրեր, գիտամանկավարժական գործունեության արդյունքների համատեղ քննարկում և գնահատում։


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2133 | 0 | 0
Facebook