Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Մեր հերթական հարստությունը

23:16, Суббота, 12 Сентября, 2020 года
Մեր հերթական հարստությունը

Եթե փորձենք այլ տեսանկյունից դիտարկել այս համաճարակով պայմանավորված սահմանափակումները, երբ սկզբնական շրջանում՝ կարծես թե աշխարհը կանգ առավ ու ամեն ինչ գլիխիվայր շուռ եկավ ՝ բոլորս փակվեցինք մեր բնակարաններում, դադար վերցնելով և բավական ժամանակ ունեցանք նայելու, վերանայելու մեր արժեհամակարգը, մեր ապրած կյանքն ու դեռ ապրելիքը: Եվ զարմանալիորեն մեկ վարկյանում ամեն ինչ արժեզրկվեց, կորցնելով գոյության իմաստը…Այդ համատարած բանդված վիճակում՝ մարդը հենման կետ է փնտրում և այդ որոնումների ճանապարհրը անառարկելիորեն տանում է դեպի հոգևոր արժեքները:

Այս օրերին առավելևս կարևորվում են մշակութային օջախների դերը, մարդկանց դեպի բնականոն կյանք ուղղորդելու հարցում: Վերաբացումից հետո Հայաստանի Պատմության թանգարանը որդեգրել է մի քաղաքականություն՝ ոչ միայն ծանոթացնել, այլ նաև հետաքրքրություն առաջացնել դեպի ազգային արժեքները: Թանգարանում պարբերաբար կազմակերպվում է հանդիպում- դասախոսություններ որևէ թեմայի շուրջ, որտեղ բանախոսում են ասպարեզի լավագույն մասնագետները: Հերթական բանախոսությունը ներկայացնում էր հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը, ներկայացնելով իր գտածոն, հայտնի՝ «Գեղարոտի վզնոցը», որը անվանվել է տեղավայրի անունով: Գեղարոտ գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, այն բնակավայր է եղել կուր-արաքսյան մշակույթի երկու փուլերում՝ վաղ բնակեցումը 4-րդ հազարամյակի երկրորդ կեսից (Ք.ա. 3500 /3350-2900թթ.), ուշ բնակեցումը ՝3-րդ հազարամյակի առաջին կեսից (Ք. ա. 2900-2700թթ.): «Գեղարոտի վզնոցը» գտնվել է 2002-ին և իր առանձնակի տեղն է գրավում վաղ բրոնզեդարյան հնագիտական գտածոների մեջ, այն համարվում է բրոնզեդարյան զարդարվեստի եզակի նմուշ: Վզնոցն կազմված է 99 բրոնզե, 88 խալցեդոնե, 217 տալկե, 4 հախճապակե ուլունքնորից, մեկ բրոնզե պարուրաձև կախազարդից և մեկ հախչապակյա բաժանարարից:

Իսկ վերջում, այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նման ձևաչափով հանդիպումներին, Պրն. Բադալյանը գոհունակությամբ հայտնեց իր ուրախությունը և կարևորեց նմանատիպ նախաձեռնությունները:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4605 | 0 | 0
Facebook