Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Վիտամիններով հարուստ 7 մթերք, որոնք աշնանը հարկավոր է անպայման ներառել սննդակարգում

Blog About Everything
Пресс-секретарь:
Blog About Everything
07:54, Пятница, 11 Сентября, 2020 года
Վիտամիններով հարուստ 7 մթերք, որոնք աշնանը հարկավոր է անպայման ներառել սննդակարգում
    

    
Տարատեսակ վիտամինների, հանքանյութերի ու այլ սննդարար նյութերի կարևորոթյան մասին մասնագետները հաճախ են շեշտում՝ հորդորելով օգտագործել դրանցով հարուստ մթերք, սակայն մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում իրենց սննդակարգին ու չեն հարստացնում այն անչափ օգտակար սեզոնային մրգերով ու բանջարեղենով:
    
    

    
     Օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով հագեցնելու լավագույն ժամանակահատվածն աշունն է, քանի որ տարվա այս եղանակին են հասունանում մի շարք օգտակար մրգերն ու բանջարեղենի տեսակները։ Ավելին՝ աշնանը կարելի է նաև պահածոյացնել մթերքը, ինչը թույլ կտա բավարար քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր ստանալ նաև ձմռանը։
    
    
     Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք սննդարար նյութերով հարուստ սննդամթերքի տեսակներ, որոնք հարկավոր է անպայման աշնան սննդակարգի մասը դարձնել։
    
     Դդում
    
     Դդումն «ամենաաշնանային» մթերքն է, որը հարուստ է հսկայական քանակությամբ վիտամիններով ու միկրոտարրերով։ Այս յուրահատուկ մթերքը պարունակում է բետա-կարոտին, որը նպաստում է վիտամին А-ի արտադրմանը, ինչպես նաև В1, В2, В5 և Е վիտամիններ, պեկտին ու տարատեսակ հանքանյութեր։ Ավելին ՝դդումն ունի ցածր կալորիականություն և համարվում է դիետիկ մթերք, ուստի այն կարելի է կիրառել անգամ մարսողական համակարգի հետ կապված խնդիրների դեպքում։
    
     Խնձոր
    
     Խնձորն ամենաօգտակար մրգերից մեկն է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս այն ներառել սննդակարգում ամբողջ տարի։ Օրական ընդամենը երկու հատ խնձոր ուտելը բավական կլինի արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար։ Բացի այդ, մեծ քանակությամբ վիտամինների շնորհիվ խնձորն ամրապնդում է իմունային ու նյարդային համակարգերը։
    
     Տանձ
    
    
     Չի կարելի մոռանալ նաև տանձի մասին, որն ախտածին մանրէները ոչնչացնող հզոր բնական միջոց է։ Բացի այդ, այն պարունակում է նաև եթերային յուղեր, որոնք պաշտպանում են օրգանիզմը վարակներից ու բորբոքումներից։ Ավելին՝ այս միրգը տոնուս է հաղորդում, ազատում է լարվածությունից ու բարելավում է տրամադրությունը։
    
     Բուլղարական պղպեղ
    
     Աշնանը հարկավոր է նաև հնարավորինս շատ բուլղարական պղպեղ ուտել, քանի որ այն համարվում է սննդամթերքի ամենաօգտակար տեսակներից մեկը։ Այս մթերքն օգնում է բարձրացնել իմունային համակարգի դիմադրողականությունը։ Ավելին` իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս մթերքը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը։
    
     Գազար
    
     Այս արմատապտուղը հարուստ է բետա-կարոտինով, որը շատ կարևոր է օրգանիզմի համար։ Բավարար քանակությամբ գազար ուտելը թույլ կտա խուսափել այպիսի տհաճ խնդիրներից, ինչպիսին են թուլությունը, սակավարյունությունը, աճի հետ կապված խնդիրները և այլն։ Ավելին` գազարի հյութը հարուստ է վիտամին A-ով, ինչի շնորհիվ այն բարելավում է մարսողությունը, տեսողությունն ու ախորժակը։
    
     Կանաչեղեն
    
     Աշնանը սննդակարգի անբաժանելի մասը պետք է կազմի նաև կանաչեղեն, քանի որ տարատեսակ բույսերի շնորհիվ օրգանիզմի բջիջներն ավելի լավ են աճում ու բազմանում։ Կանաչեղենը հարուստ է ամենատարբեր վիտամիններով ու հանքանյութերով, այդ թվում` ֆոսֆորով, երկաթով, կալցիումով և այլն։ Այս մթերքը կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ հավելելով տարբեր ուտեստներին ու աղցաններին։
    
     Ձմերուկ
    
     Ձմերուկն անչափ օգտակար է օրգանիզմի համար, ուստի աշնանն այն հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։ Ընդ որում՝ առավել օգտակար են այն ձմերուկները, որոնք ուշ են հասունացել և հավաքվել են միայն սեպտեմբերին։ Այս մթերքը հարուստ է մագնեզիումով ու այլ օգտակար նյութերով, որոնք օգնում են կարգավորել նյութափոխանակությունը, դուրս բերել տոքսիններն օրգանիզմից ու պայքարել ավելորդ քաշի դեմ։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3250 | 0 | 0
Facebook