Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

«Հնարավոր են լուրջ հետևանքներ». Լիա Զախարյանը` ընկնելու և ուղեղի ցնցում ստանալու մասին

Blog About Everything
Пресс-секретарь:
Blog About Everything
13:05, Понедельник, 07 Сентября, 2020 года
«Հնարավոր են լուրջ հետևանքներ». Լիա Զախարյանը` ընկնելու և ուղեղի ցնցում ստանալու մասին
    

    

    
Դերասանուհի Լիա Զախարյանն օրեր առաջ սայթաքել էր և ընկել «Սատանի կամուրջ» կոչվող վայրում, այդ պահի տեսանյութն էլ տեղադրել էր Ինստագրամի իր էջում: Պարզվում է` դերասանուհին գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել, ինչի մասին իմացել է այսօր: Tert.am Life-ի հետ զրույցում Լիան ասաց, որ դիմել է բժշկի, քանի որ սուր գլխացավ է ունեցել:

    
«Ինքնազգացողությունս ցավերի պատճառով մի փոքր վատացել է, թույլ եմ ինձ զգում: Առաջին հարվածը մեջքիս է եղել, բայց քանի որ գլուխն ամենազգայունն է, հիմա մեջքիս հատվածում ցավ չեմ զգում: Ուղեղի ցնցում ունեմ` ուժեղ արտահայտված: Հիմա ինձ հանգիստ է պետք: Բժիշկը դեղորայք, սրսկումներ է նշանակել հետազոտություններից հետո: Ամենաբարդն ինձ համար հանգիստ մնալն է, քանի որ ես ակտիվ մարդ եմ: Բժիշկները խորհուրդ են տվել ցավերի դեպքում մեկ ամսից կրկին ստուգումների գնալ, քանի որ լուրջ հետևանքներ են հնարավոր», -ասաց նա:

    
    
Դերասանուհու խոսքով` ընկնելու օրն առանձնապես ուժեղ ցավեր չի ունեցել, իսկ «Սատանի կամուրջ» կոչվող վայր էր գնացել` լուսանկարահանման համար: «Իջել էի այդտեղ ֆոտոշարքի համար ու ընկնելուց հետո չեմ հանձնվել, լողալով գնացել եմ այնտեղ, որտեղ պետք է ֆոտոշարք անցկացնեի: Դրանից հետո գնացել եմ Շաքիի ջրվեժ` կրկին ֆոտոշարքի համար, հետո Տաթևի վանք ու ճոպանուղի, հետո եկել եմ Գորիս` ընկերներիս տեսնելու ու խնջույքի եմ մասնացել: Միայն երեկ ու այսօր է, որ ցավերը զգում եմ», -նշեց նա:
    
    
     Տեսանյութը դիտեք այստեղ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3196 | 0 | 0
Facebook