Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Ազգակից բառեր

10:00, Воскресенье, 06 Сентября, 2020 года
Ազգակից բառեր

Լինում են ազգակից բառեր, որոնց ազգակցությունը միանգամից է աչքի զարնում: Օրինակ՝ յուրաքանչուրը՝ նույնիսկ հունարեն չիմացողը, կկռահի, որ «լոգիկա», «բիոլոգիա», «դիալոգ», «լոգարիթմ» բառերի արմատը նույնն է: Բայց լինում են նաև այնպիսի բառեր, որոնց ազգակցությունն ակնառու չէ՝ երբեմն, այն պատճառով, որ այդ բառերի նշանակությունները ժամանակի ընթացքում իրարից շատ են հեռացել: Ահա՛, օրինակ, այս երկու բառը, որոնք կարծես թե իրար ազգակից չեն:


     «Գիմնազիա» և «գիմնազյորկա»

Այս բառերի հունարեն «գիմն» արմատը նշանակում է «մերկ»: Սպորտային մարզումներից առաջ հույները լրիվ մերկացել են, և այդ իսկ պատճառով նրանց պարապմունքները «գիմնաստիկա» են անվանվել, իսկ այն շինությունը, որտեղ անցկացվել են պարապմունքները, անվանվել են «գիմնասիա»: Այդ գիմնասիաներն աստիճանաբար ակումբների նման մի բան են դարձել, և այդ ակումբներում հաճախակի ելույթ են ունեցել փիլիսոփաները: Այդ է պատճառը, որ 17 – 18-րդ դարերի Եվրոպայում «գիմնազիա» անունն են տվել լատիներեն դասավանդող այն դպրոցներին, որոնք աշակերտներին համալսարաններ ընդունվելու են նախապատրաստել (համալսարաններում լատիներենի իմացությունը պարտադիր է եղել): Ահա՛ այդպե «գիմնազիա» և «գիմնաստիկա» բառերն իրենց հաստատուն տեղն են գտել եվրոպական բոլոր լեզուներում: Գիմնազիայում սովորողին անվանել են «գիմնազյոր», որից էլ առաջացել է «գիմնաստյորկա» եզրույթը, որ սկբում նշանակել է մարմնամարզության համար հագուստ, իսկ հետագայում՝ զինվորական հագուստի տեսակ ռուսական բանակում:

Իսկ «գիմն» (հիմն) եզրույթը, որ օրհներգ, հանդիսավոր երգ է նշանակում, նույնպես հունարեն է, բայց այլ կերպ է գրվում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4541 | 0 | 0
Facebook