Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Վարդենիկ համայնքի 13֊րդ փողոցում կատարված փոփոխությունները

19:11, Суббота, 29 Августа, 2020 года
Վարդենիկ համայնքի 13֊րդ փողոցում կատարված փոփոխությունները
     Ներկայումս Գեղարքունիքի մարզի շատ համայնքներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Այդ համայնքներից է նաև ՀՀ֊ի ամենամեծ գյուղը՝ Վարդենիկը։ Գյուղում իրականացվելիք մեծածավալ բարեփոխումներից հատկապես ցանկանում եմ առանձնացնել
     13֊րդ փողոցում կատարվող փոփոխությունները։ Փողոցի առանձնահատկությունն այն է, որ գտնվում է գյուղի կենտրոնական հատվածում, այս փողոցը ոռոգող առուն համարվում է նաև մի քանի այլ փողոցների գլխավոր առու, հենց այս հատվածում են հավաքվում այդ թաղամասերի բնակիչները և որոշվում է հողամասերը ջրելու հերթականությունը։
     Դեռ երկու֊երեք տարի առաջ գյուղի շատ առուներ ՝ այդ թվում և վերոնշյալ փողոցի առուն, գտնվում էին անմխիթար վիճակում։Անմխիթար վիճակի պատճառներից մեկն էլ մարդկանց անտարբեր վերաբերմունքն էր (տե՛ս տեսանյութում) ։ Աղբը գցելով առուները՝ առաջանում էին մեծ խցանումներ, որն է՛լ ավելի էր դժվարացնում հողամասերը ոռոգելու հարցը։
     Ներկայումս բարեկարգվել են մեծ թվով առուներ և դրանով իսկ հեշտացել է նաև հողամասերը ոռոգելու գործընթացը։
     Սակայն դեռ կան մարդիկ, ովքեր շարունակում են աղտոտել առուները։
     Կարծում եմ՝ այս հարցի լուծումն էլ ավելի արդյունավետ և նպատակային կլինի, երբ փոխվի մարդկանց վերաբերմունքը, երբ բոլորս մտածենք մեր գյուղի, մեր տան, բնության և մեր շրջապատի մասին։ Այս հարցի լուծման համար կարևոր է նաև աղբահան մեքենաների քանակի ավելացումը։
    
     Դեռ երեք֊չորս տարի առաջ իրականացվող ծրագրերի շրջանակներում լուսավորվել են Վարդենիկ գյուղի գրեթե բոլոր փողոցները, դրանց մեջ ներառված է նաև 13֊րդ փողոցը, սակայն պետք է նշել, որ մինչ լուսավորելը առկա էին մի շարք խնդիրներ, որոնցից մեկն էլ հատկապես գիշերային ժամերին հողամասերը ոռոգողների համար ստեղծված դժվարություններն էին։ Ներկայումս այդ խնդիրները նույնպես ստացել են իրենց լուծումները։
    
     Եվ հաջորդ բարենորոգումը, որը իրականացվում է ողջ Վարդենիկում՝ կապված է ճանապարհաշինական աշխատանքների հետ։ Ներկայումս գյուղում սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում, ասֆալտապատվում է 12 փողոց, որոնցից 10֊ը վերջին ժամանակաշրջանում ընդհանրապես վերանորոգված չեն եղել։ Դրանց թվին է պատկանում նաև 13֊րդ փողոցը։
     Այս փողոցը հայտնի էր նաև իր մեծ ջրային փոսերով, որոնք մեծ դժվարություններ էին առաջացնում թե՛ մարդկանց, թե՛ ավտոմեքենաների անցուդարձի համար։ Բարեբախտաբար այդ հարցը նույնպես լուծման փուլում է գտնվում։
     Հույս ունենք, որ այսպիսի ծրագրերը շարունակական կլինեն Վարդենիկ գյուղում և ոչ միայն, և մեր համայնքները կլինեն քաղաքների պես զարգացած ու բարեկարգված։
    
     Հոդվածի հեղինակ՝ Տաթև Նաջարյան
    
    
Источник: Տաթև Նաջարյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4873 | 0 | 0
Facebook