Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Քրիստոնյա էշը (զվարճապատում)

09:27, Суббота, 29 Августа, 2020 года
Քրիստոնյա էշը (զվարճապատում)

Մի մարդ ստիպված էր ճանապարհ գնալ ժայռոտ անապատով: Տեղեկանալով, որ մի ծերունի վարձակալության է տալիս իր էշը, գնում է նրա մոտ ու ասում.

-Ուզում եմ էշդ վարձակալել:

-Ես դեմ չեմ, - ասում է նրան ծերունին, - բայց իմ էշը շատ առանձնահատուկ է:

-Այդ ի՞նչ առանձնահատկություն ունի:

-Նա միայն աստվածաշնչական լեզուն է հասկանում: Որպեսզի կարողանաս նրան քշել, պետք է «Ալելույա» ասես, իսկ եթե ուզում ես, որ կանգ առնի, պիտի «Ամեն» ասես:

Վարձակալողը ծերունու ասածն ականջի ծայրով է լսում ու քթի տակ ծիծաղում է նրա ասածների վրա:

-Եղա՛վ: Հասկացա՛: Սա քրիստոնյա էշ է:

Մարդը նստում է էշին, և ծերունին հենց ասում է. «Ալելույա», էշն սկսում է վազել: Վազքով շարունակելով ընթացքը, էշը հասնում է մի զառիթափի: Խուճապի մատնված հեծյալը մոռանում է ծերունու ասածներն ու մտքին եկածն է բարբառում.

-Կա՛նգ առ…Մարիա՛մ…, Հովսե՛փ…

Բայց էշը կանգ չի առնում:

-Կա՛նգ առ…սո՛ւրբ…հոգի՛…աստվածայի՛ն…Հիսո՛ւս…:

Բայց էշը շարունակում է ընթանալ դեպի անդունդը:

Հասկանալով, որ կործանումը շատ մոտ է, մարդն սկսում է աղոթել.

-Հա՛յր մեր, որ երկնքում ես… եղիցի՛ կամքը քո, գա՛ քո արքայությունը…Բայց փրկի՛ր մեզ չարից…Ամե՛ն:

Վերջին բառի վրա անդունդի պռնկին հասած էշը միանգամից կանգ է առնում:

Անսպասելի հաջողությունից երջանկացած ճամփորդը ոգևորված բացականչում է «Ալեեելուույաաա՜…», ու էշը նրան իր հետ անդունդն է նետում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6801 | 0 | 0
Facebook