Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Ավարտվեցին Համահայկական կրթական առցանց աշխատաժողովները

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
23:22, Вторник, 25 Августа, 2020 года
Ավարտվեցին Համահայկական կրթական առցանց աշխատաժողովները
    

    
    
    

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված, այս տարի Համահայկական կրթական երկամյա խորհրդաժողովը կազմակերպել էր առցանց՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ։

«Հայաստան–սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը եռօրյա էր:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքերով նախատեսվում է 2020 թվականին ստեղծել սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ սփյուռքի կրթօջախների կարիքների և հնարավորությունների մասին բովանդակային տեղեկություն, որի գնահատման և վերլուծության արդյունքում կմշակվեն միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում դրանց լուծմանն ուղված հստակ գործողություններ: Նման համակարգի ստեղծմամբ կքարտեզագրվեն նաև սփյուռքի հնարավորությունները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ կրթությունը հայապահպանման առաջին գիծն է, և այդ առումով անգնահատելի է այն աշխատանքը, որ իրականացնում են սփյուռքի կրթօջախները: Այդ համատեքստում նա կարևորել է ԿԳՄՍ նախարարության և սփյուռքի կրթօջախների միջև սերտ ու շարունակական համագործակցությունը: Աշխատաժողովների հիմնական նպատակն էր քննարկել հեռավար ուսուցման կազմակերպման խնդիրներն ու հնարավորությունները, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված հեռավար ուսուցման ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի կրթօջախների կարողությունների զարգացման հեռանկարները:

Աշխատաժողովին գրանցվել էին 1000-ից ավելի մասնակիցներ՝ կրթագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասագրքերի հեղինակներ, հայագետներ, սփյուռքի կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, Հայաստանի և Արցախի ուսուցիչներ, հեռավար ուսուցման կազմակերպման մասնագետներ:

Եռօրյա աշխատաժողովներն ընթացան հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

1. Հեռավար ուսուցման դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում.

2. Սփյուռքի հետ համագործակցության հնարավորությունները և զարգացման հեռանկարները.

3. Սփյուռքի կրթօջախների կարողությունների հզորացմանն ուղղված փոխհամագործակցության ծրագրեր՝ կառուցակարգեր և բովանդակություն:

Ներկայացնում ենք եռօրյա աշխատաժողովների ֆեյսբուքյան ուղիղ եթերների տեսագրությունները.


    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2596 | 0 | 0
Facebook