Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Ինչի՞ս են պետք թևերը, երբ դեմքիս չեմ զգալու քամու շոյանքը

11:13, Воскресенье, 23 Августа, 2020 года
Ինչի՞ս են պետք թևերը, երբ դեմքիս չեմ զգալու քամու շոյանքը
    
    
    

Ասո՜ւմ են Սերը թևեր է տալիս և հնարավորություն կտրվել հողից բարձրանալ երկինք և այդ հեռավո՜ր-հեռավոր անհունում, բացարձակ լռության մեջ լսել թե ինչպես է բաբախում սիրտը՝ այդ անհասկանալի՜ ու զգայուն «արարածը»:

Բայց այս ամենը դու չե՛ս կարող անել միայնակ:

Մենակությունը քեզ մեխերի նման գամել է հողին և թույլ չի՛ տալիս քեզ սավառնել այնտե՜ղ, որտեղ միայնակ արգելվում է թափառել:

Եթե նույնիսկ մի՜ պահ հաջողվում է ապա դա նմանվում է, որ թևեր ես առել, թռչո՜ւմ ես, բայց քամու շոյանքը դեմքիդ չկա՜, դու չե՛ս զգում ո՛չ արագություն ու ո՛չ էլ շարժում:

Այնտեղ, որտեղ ձգտում ես լինե՜լ - պետք է լինեն երկո՜ւ սիրտ, երկո՜ւ շունչ, որպիսզի կարողանաս գնահատել քո՜, կողքինիդ թևերի թափահարումն և միասին առաջ սուրալու գերհաճելի փաստը:


    

Աստվա՜ծ իմ, մոռացե՜լ ենք հողից պոկվելու մեր կարողությունը (որոշ մարդիկ էլ ասո՜ւմ են, իբր դա արդեն մոդա չէ) և այսպես էլ ապրո՜ւմ ենք՝ գլուխներս մտցրած վերմակի տակ, վախենալով զգացմունքներն արտահայտելուց, ամաչելով մարդկանցից, որոշները նաև Աստծուց…


    

* * *

Վերևից երևաց մի ահռելի դաշտ, բազմաթի՜վ կապո՜ւյտ, կարմի՜ր, սպիտակ և ամենասարսափելին՝ դեղին ծաղիկներով, (ասո՜ւմ են դեղինը Ստի գույնն է):

Հավաքեց մի մեծ փունջ առանց դեղին ծաղիկների, սեղմեց կրծքին, ժպտաց:

Գիտակցում էր, որ աչքերը փա՜կ են, բայց իրոք տեսնում էր ինքն իրեն՝ ուրա՜խ, երջանիկ…

Հետո մի պահ հասկացավ, որ հասել է ամենաբարձր գագաթին ու վախենում է բարձրությունից, վախենում է իր զույգ թևերից, քանի որ կողքը չի՛ լսում մեկ այլ զույգ թևերի թափահարումը:

Հեռվի՜ց, շա՜տ հեռվից լսեց իր անունն ու սայթաքե՜ց…ընկա՛վ ցած՝ դեղին ծաղիկների մեջ:


    

- Լսի՜ր, որտե՞ղ ես, խոսո՜ւմ եմ, չե՛ս պատասխանում, ժպտո՜ւմ ես, երբ պետք է բարկանաս: Գլուխս մոտեցնում եմ կրծքիդ ետ ես հրում:

Կողքը նստած տղամարդը առանց մեջքին թևեր ունենալու ծիծաղելի թվաց նաև զարհուրելի իր դեղին վերնաշապիկով:

- Ես խոսո՜ւմ եմ, բացատրո՜ւմ, իսկ դու քնո՜ւմ ես կամ մտքերով թռչո՜ւմ ես չգիտեմ ուր որտե՞ղ էիր, եթե գաղտնիք չէ:

- Ե՞ս, ե՜ս ի՜մ մոտ էի, ի՛նքս ի՜մ մեջ:

- Իսկ ինձ կարելի՞ է, ե՛ս էլ լինեմ քո մոտ- քո մեջ:

- Ո՜չ, հակառակ դեպքում չենք կարող բաժանվել, գնա՜ խնդրում եմ…ինձ պետք չեն թևերը, երբ դեմքիս չեմ զգալու քամու շոյանքը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4394 | 0 | 0
Facebook