Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

«Ֆոնտան» բառի ստուգաբանությունը

21:15, Вторник, 11 Августа, 2020 года
«Ֆոնտան» բառի ստուգաբանությունը

Հին հռոմեացիների դիցարանի կարևոր աստվածներից մեկը եղել է ջրերի, աղբյուրների և ցայտաղբյուրների հովանավոր աստվածը՝ Ֆոնտուսը (Ֆոնս): Նա, ըստ հռոմեական առասպելաբանության, եղել է հռոմեական գլխավոր աստվածներից մեկի՝ Յանուսի և աղբյուրների նիմֆա Յուտուրնայի որդին: Հեթանոսական ժամանակաշրջանի Հռոմում եղել է Ֆոնտուսին նվիրված տաճար և զոհասեղան: Ամեն տարվա հոկտեմբերի 13-ին Հռոմում տեղի է ունեցել «Ֆոնտանալիա» անվանված տոնակատարություն՝ ի փառս Ֆոնտուսի: Տոնակատարության ընթացքում աղբյուրներն ու ջրհորները զարդարել են ծաղկաշղթաներով և աղբյորների մեջ ծաղիներ են նետել:

Հետագայում Ֆոնտուս աստծու անունը «յուրացրել են» աղբյուրները, ցայտաղբյուրներն ու շատրվանները: Ֆոնտուսը ֆրանսերենում դարձել է «ֆոնտեն» հասարակ գոյական: Ֆրանսերենից ռուսերենին անցնելով՝ «ֆոնտեն» -ը դարձել է «ֆոնտան», բայց արտասանվում է «ֆանտան»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5209 | 0 | 0
Facebook