Идет загрузка...
Сегодня:  Вторник, 29 Сентября, 2020 года

Статьи

Հատուկ արևային վահանակներ ագրովոլտային նախագծերի համար

Ani
Автор:
Ani
22:53, Понедельник, 03 Августа, 2020 года
Հատուկ արևային վահանակներ ագրովոլտային նախագծերի համար
    
    

BayWa r.e. և GroenLeven ընկերությունները Նիդերլանդներում իրականացվող հինգ փորձնական ագրովոլտային նախագծերի համար ստեղծել են հատուկ միաբյուրեղ արևային վահանակներ։ Նրանք փորձարկում են տարբեր եղանակային պայմաններին դիմացկուն, 260 Վտ հզորությամբ վահանակներ։

BayWa r.e. ընկերությունը և նրա հոլանդական GroenLeven դուստր ձեռնարկությունը իրականացնում են հինգ փորձնական ագրովոլտաէներգետիկ նախագծեր, որտեղ փորձարկում են հինգ տարբեր տեսակների հատապտուղներ՝ հապալաս, կարմիր հաղարջ, ազնվամորի, ելակ և մոշ:

Ծրագրերից ամենամեծը 2, 67 ՄՎտ հզորությամբ արևային մի կայան է, որը տեղակայված է 3, 5 հա մակերեսով հողատարածքի վրա, միտված է ազնվամորու մշակմանը և գտնվում է Հոլանդիայի Զեվենաար համայնքում, Հոլանդա-գերմանական սահմանին գտնվող Առնեմ քաղաքում:


    

Նախագիծը իրականացնելու համար ընկերությունները չեն հիմնվում ստանդարտ ֆոտովոլտաին վահանակների վրա, քանի որ էֆեկտիվ ագրովոլտային նախագծերի համար դրանք համարվում են ոչ պիտանի:

«Մենք օգտագործել ենք հատուկ միաբյուրեղ արևային վահանակներ, որոնք արտադրվել են մեր տեխնիկական ճշգրտումներով», – նշել է GroenLeven-ի ագրովոլտային ծրագրերի ղեկավար Վիլեմ Դե Վրայսը:

Դե Վրայսը նշել է, որ հատուկ պահանջները վերաբերվում են թափանցիկությունը ապահովելուն, քանի որ վահանակների տակ գտնվող բույսերը պետք է բավարար լույս ստանան, մինչդեռ փայլաթիթեղի ծածկով պաշտպանվում են արևի ուղղակի լույսից, անձրևից, կարկուտից և ցրտահարությունից: Դե Վրայսը նշել է, որ ազնվամորու վրա արձակվող արևի լույսը չպետք է չափազանց ուժեղ լինի:

«Վահանակների թափանցիկությունը բարձրացնելու հետ մեկտեղ զգալիորեն աճում է հատապտուղների բերքատվությունը», -նշել է նա։


    

GroenLeven- ն օգտագործել է 260 Վտ վահանակներ, որոնց մեկ վահանակը կշռում է մոտավորապես 35 կգ:

«Մենք կիրառել ենք համեմատաբար խիտ ապակյա շերտեր, որպեսզի վահանակները դիմացկուն լինեն ցանկացած եղանակային պայմաններին», – ավելացրել է Դե Վրայսը՝ չներկայացնելով տեխնիկական մանրամասներ:

Մշակաբույսերի պասիվ սառեցումը կիրառվում է երկու տարբեր եղանակներով: Նախ, վահանակները կլանում են ճառագայթման մի մասը: Երկրորդ, վահանակները տեղադրվում են այնպես, որ օդը կարողանա անցնել դրանց միջով: Բնական օդափոխումը այնպես է անում, որ բույսերի տակ եղած մթնոլորտը ավելի սառը լինի, քան շրջապատի մթնոլորտային պայմանները, և ավելի սառը, քան ստանդարտ փայլաթիթեղի ծածկույթները:

Ջերմության ցրում

Ազնվամորին աճեցնում են փայտից, բետոնից և մետաղից պատրաստված օժանդակ համակարգերով: GroenLeven և BayWa r.e. ընկերությունները որոշել են այդպիսի համակարգերը փոխարինել նոր դիզայնով հատուկ վահանակներով:

«Մոնտաժային համակարգերը նույնպես հատուկ նախագծվել են այս ծրագրի համար, և սա առաջին անգամն է, որ նրանք կիրառվում են», - ավելացրել է Դե Վրայսը։


    

GroenLeven-ը նշել է նաև, որ օժանդակ կառուցվածքը նախագծված է այնպես, որ ջերմությունն արագորեն տեղափոխվի պասիվ եղանակով:

«Մենք գիտեինք, որ լույսի ճշգրիտ տոկոսը շատ կարևոր է, բայց նաև իմացանք, որ արևային վահանակների տակ եղած կլիմայական պայմանները կառուցվածքային առումով ավելի լավն են, քան սովորական պլաստիկ ծածկույթի տակ», – ասել է նա: «Մենք դա կարող ենք հիմա տեսնել մեր դիտարկման ընթացքում: Շոգ օրերին ջերմաստիճանը վահանակների տակ 5 աստիճանով ավելի ցածր է, քան պլաստիկ ծածկոցների տակ, և նույնիսկ 2 աստիճանով ավելի ցածր, քան շրջակա միջավայրի ջերմաստիճանը» ։

Օժանդակ նոր կառույցները ձեռնտու են նաև ֆերմերների համար, քանի որ դրանք համարվում են ուժեղ քամիներից պաշտպանված։ «Մեր սարքավորումը չի քանդվում քամիներից, չի բարձրանում օդ կամ առանձնանում հիմքից», – ասել է Դե Վրայը: «Ահա թե ինչ է տեղի է ունենում պլաստիկ ծածկույթի դեպքում։ Ուժեղ քամուց պլաստիկ սլայդներն անջատվում են, քայքայվում կամ պարզապես պոկվում: Մեր սարքավորումը գյուղացուն փրկում է ավելորդ գլխացավանքից»:

Խնայողության նկատառումներ

Թեև այս երկու ընկերությունները դեռ պետք է տրամադրեն մանրամասներ նախագծի արժեքների վերաբերյալ, Դե Վրայսը ասել է, որ այս նախագծից ֆինանսապես կշահեն ֆերմերները։ Նրանք կկարողանան խնայել այն օժանդակ կառույցների հաշվին, որոնք արդեն ինտեգրված են արևային մոնտաժային համակարգերում:


    

«Այս փուլում ագրովոլտային սարքավորումների ծախսերն, իհարկե, զգալիորեն ավելի շատ են, քան վերգետնյա սարքերինը», – ասել է Դե Վրայը: Սակայն ընկերությունները ակնկալում են, որ ենթակառուցվածքի և վահանակների գները կնվազեն այն ժամանակ, երբ մատակարարները բավարար պատվերներ կստանան: «Ապագայի փորձի շնորհիվ մեր ներքին ծախսերը նույնպես կբարելավվեն», – նշել է BayWa r.e. ընկերության ագրովոլտային բաժնի ղեկավար Ստեֆան Շինդելեն:

Բերքի որակ

Ըստ փորձագետների, ագրովոլտային նախագծերի արդյունքում բարելավվում է նաև բերքի որակը: Ազնվամորու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: «Այս տարի մենք հանձն ենք առել փորձնական նախագծեր իրականացնելու նաև մի քանի այլ հատապտուղներով, և մենք վստահ ենք, որ հաջողության կհասնենք», - ասել է Շինդելեն: «Շատ կարևոր է փորձ ձեռք բերել տարբեր մշակաբույսերի բնագավառում»:

Նոր մտածելակերպ

«Այսպիսի նախագծերի համար անհրաժեշտ են արևային ճառագայթմամբ զբաղվող ինժեներներ», - ասել է Դե Վրայը: Շինդելեն նշել է, որ «լույսը իրենից ներկայացնում է առանցքային գործոն ֆոտովոլտաին էներգիայի արտադրության համար», բայց հավելել է, որ այն նաև «կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության համար»: «Մինչ այժմ շատ քիչ հետազոտություններ են արվել այս ուղղությամբ», - ասել է Դե Վրայը:

Երկու ընկերությունները հայտարարել են, որ գտնվում են յուրահատուկ շուկայական դիրքում, քանի որ նրանք կարող են փորձառություն ձեռք բերել ինչպես ֆոտովոլտային նախագծերի մշակման, այնպես էլ ագրոբիզնեսի ոլորտներում:

Источник: solaron
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
2706 | 0 | 0
Facebook
COMMENT.am