Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ԱՅԼԵՎՍ ՈւՇ ՉԻ ԼԻՆԻ

Tereza Mikaelyan
Автор:
Tereza Mikaelyan
09:30, Суббота, 01 Августа, 2020 года
ԱՅԼԵՎՍ ՈւՇ ՉԻ ԼԻՆԻ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ԱՅԼԵՎՍ ՈւՇ ՉԻ ԼԻՆԻ


    

Գլուխ են կտրում ու չեն պատժվում,

Դատի են կանչվում՝ չեն դատապարտվում:

Անցյալի փարձից ինչու՞ չենք օգտվում,

Ինչու՞ չենք լսում, երբ ճիշտն են ասում:

Մարդասպաններն էլ հերոս են դառնում

Նաև մեր միջում ու չեն պատժվում:


    

Ու՞մ ենք սպասում, ինչու՞ չենք գործում,

Մեր գործը թողած՝ ուրիշի ջաղացի

Ջուրն ենք միշտ դառնում:

Արյունով փրկված մեր հողը ծախված

Ու դավը ծածկված

Այսօր հայտնի է բոլորիս հանկարծ,

Ինչու՞ չենք խոսում ու պահանջ հայցում

Պատասխան տալու ատյանի առաջ

Նաև մեզանում Հուդա ու Վասակ

Այս հայրենադավ մարդկանց հոռացած:


    

Այսօր քան երբեք պետք է որ սթափվենք

Եւ ամեն մեկս մեր գործին լծվենք.

Այո՛ կան մարդիկ և շա՛տ խելացի,

Որոնք պատրաստ են ձեռք մեկնել նորից

Դժվար պահերին:

Լավ է որ նրանց մեկ անգամ լսել

Եւ կորցրածը վերակառուցել:


    

Պետք չէ հապաղել,

Հե՛նց թշնամին է, որ մեր բացերի

Ու սխալների մասին է խոսում:

Պետք չէ՛ անտեսել,

Այլ համապարփակ որոշում անել:


    

Ո՛չ ուշ է, ո՛չ շուտ,

Ճի՛շտ ժամանակն է,

Երբ ձեռք ենք դրել մենք մաճի վրա

Է՛լ ետ չնայենք,

Միշտ առաջ գնանք,

Որ շուտ տեղ հասնենք:


    

ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Ք.Երևան - 01.08.2020

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3972 | 0 | 0
Facebook