Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Եթե հույս ունեք, որ դավաճանելով այն կուսակցությանը, որի շնորհիվ եք բացառապես այս երկրում ամեն ինչի հասել, կտեղավորվեք որոշ մարդկանց տաքուկ մարմնամասերում, ապա չարաչար սխալվում եք...

Արտ
Автор:
Արտ
13:25, Пятница, 31 Июля, 2020 года
Եթե հույս ունեք, որ դավաճանելով այն կուսակցությանը, որի շնորհիվ եք բացառապես այս երկրում ամեն ինչի հասել, կտեղավորվեք որոշ մարդկանց տաքուկ մարմնամասերում, ապա չարաչար սխալվում եք...

Եթե հույս ունեք, որ դավաճանելով այն կուսակցությանը, որի շնորհիվ եք բացառապես այս երկրում ամեն ինչի հասել, կտեղավորվեք որոշ մարդկանց տաքուկ մարմնամասերում, ապա չարաչար սխալվում եք...

Մի քանի օր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ դիմում էր գրել, ու մկան ծակը հազար թումանով առնելով ուղղակի անհետացել էր: Մարդը ուղղակի կար, ոչ ԶԼՄ-ներն էին կարողանում գտնել, ոչ ծանոթ-բարեկամները:

Այսօր նա հայտնվեց, կամ նրան հայտնաբերեցին: Բագրատյանը մի սնդուսափայլ հայտարարություն է տարածել՝ թե բա տևական ժամանակ է իմ կարծիքն ու կուսակցության կարծիքը չէր համընկնում: Այստեղ են ասել՝ լեռը երկնեց, մուկ ծնեց: Ծիծաղելի է Սերգեյ Բագրատյան, շատ ծիծաղելի: Որովհետև ԱԺ նիստերին հետևող ցանկացած մեկը կհասկանա, որ դուք ուղղակի սուտ եք խոսում: Ձեր և խմբակցության միջև տարաձայնություն ուղղակի չկար:

Ուրեմն ի՞նչ է պատահել: Ինչու՞ եք դուք նման փնթի կերպով ստում: Ումի՞ց եք վախենում: Չլինի՞ նրանից, որ դատախազը ձեզ անձեռնմխելիությունից զրկելու հարցով ձեր հետևից ուզում էր գար խորհրդարան, որովհետև դուք քրեական գործերով եք անցնում: Ուղղակի եթե այդ ժամանակ ձեր կողքին կար կանգնած թիմ՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ում շնորհիվ միայն դուք փրկվեցիք, հիմա դուք մեն-մենակ կլինեք ուղղակի: Իսկ եթե հույս ունեք, որ դավաճանելով այն կուսակցությանը, որի շնորհիվ եք բացառապես այս երկրում ամեն ինչի հասել, կտեղավորվեք որոշ մարդկանց տաքուկ մարմնամասերում, ապա չարաչար սխալվում եք: Պատմությունը վկան է, թե ինչպես են մշտապես վարվել դավաճանների հետ: Ստացվում է՝ ցանկացած պահի Բագրատյանի հայտարարության տեքստը գրողները կարող են նրան կանգնեցնել թաթերի վրա, որովհետև պոչըն իրենց ոտքի տակ է: Ինչ խոսք, սրա վիճակն էլ վիճակ չի:
     Այնպես որ Բագրատյան Սերգեյ, դու վերջացած ստախոս ես ու շարքային վախկոտ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1569 | 0 | 0
Facebook