Идет загрузка...
Сегодня:  Среда, 05 Августа, 2020 года

Статьи

Այսպիսի բացօթյա բեմահարթակ ենք ուզում ունենալ՝ մեր Բագրավանում միջոցառումներ կազմակերպելու համար

01:11, Пятница, 31 Июля, 2020 года
Այսպիսի բացօթյա բեմահարթակ ենք ուզում ունենալ՝ մեր Բագրավանում միջոցառումներ կազմակերպելու համար
     Այս լուսանկարը տեսնելուց հետո Շիրակի մարզի Բագրավան գյուղի երեխաները սկսեցին երազել նման բեմահարթակ ունենալու մասին, որտեղ կկարողանան իրականացնել իրենց ամենասիրելի ամառային հանդեսներն ու ամանորյա միջոցառումները: Երեխաներն իրենց պատկերացումներն են ներկայացնում իրենց իսկ կազմակերպած միջոցառումների մեջ՝ հետաքրքիր տարբեր ազգային սիրողական պարեր, երգեր, ասմունք, գեղեցկության մրցույթ: Այն ինչ չեն կարողանում կազմակերպել դպրոցում, կազմակերպում են բակում, փոքր թվով հանդիսատեսի մասնակցությամբ: Երեխաները հանդեսների համար փորձում են գեղեցկացնել իրենց ոչ այնքան հաջող ստացված բեմը տարբեր գունավոր կտորներով: Մի խոսքով այսքան ոգեշնչված երեխաների համար գյուղում դպրոցից բացի որևէ մշակութային ասպարեզ գոյություն չունի, որտեղ երեխան կկարողանա ինքնադրսևորվել: Միգուցե գյուղում մշակութային կյանքի զարգացման համար պետք է զբաղվեն համապատասխան մարդի՞կ: Սա թերևս լավագույն առաջարկը կարող է լինել գյուղում մշակութային կյանքը զարգացնելու համար, քանզի այն բացօթյա է և կարող է օգտագործվել նույնիսկ բարեգործական տարբեր նպատակներով: Գյուղի, նախկինում գործող մշակութային շինությունը փլուզված է, ու այն վերանորոգելու համար ավելի շատ ծախսատար կլինի, քան այս բացօթյա բեմահարթակը գնելու դեպքում ու ինչն ավելի գեղեցիկ է ու հաճելի: Գյուղում մարդիկ կտրված են, որևէ հետաքրքիր զբաղմունքից, նախկինում մարդիկ գնում էին մշակույթի շենքում ֆիլմեր, թատրոններ, համերգներ դիտելու, իսկ այժմ՝ միայն դպրոցի վերջին զանգ ու դպրոցական հանդեսներ դիտելու: Գյուղը նաև թուրքական սահմանին մոտ է գտնվում: Գյուղերում մշակութային կյանքը զարգացնելու ծրագիր ուներ նաև Անիի համայքապետարանը, գուցե երեխաների այս առաջարկը որևէ ուղղորդիչ դե՞ր խաղա այս հարցի լուծման համար: Իսկ միգուցե բարերարների միջոցով կարելի՞ լինի արդյունքի հասնել: Ցանկալի կլիներ տարբեր ոլորտների զբաղվածության մարդկանց ներգրավումն ու աջակցությունն այս գործում:
Источник: Անահիտ
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1016 | 0 | 0
Facebook
COMMENT.am