Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

"Ում նվիրեմ սրտիկս" Iբ դասարան

Հ.45 հիմնական դպրոց
Пресс-секретарь:
Հ.45 հիմնական դպրոց
20:54, Понедельник, 29 Апреля, 2013 года
"Ում նվիրեմ սրտիկս" Iբ դասարան
     23.04.2013թ. Երևանի հ.45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ "Ում նվիրեմ սրտիկս" խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր IԲ դասարանի դասվար` Մարգարիտա Մուրադյանը` իր սաների հետ: Ճաշակով ու գեղեցիկ ձևավորված դահլիճում փոքրիկները հրաժեշտ տվեցին "Այբբենարան"-ին: Երեխաներն իրենց փոքրիկ սրտիկներն էին "նվիրում" մայրիկներին, հայրիկներին, հայերենի առաջին ուսուցչին` Մաշտոցին, ուսուցիչներին, ընկերներին, հարազատ մարդկանց, եռագույն դրոշին ու անկախ հայրենիքին: Աշակերտներից մեկը խոստացավ լավ սովորել և իր սրտիկը նվիրեց դպրոցի տնօրեն` Մ. Փաշայանին: Ագահ մարդը չտեղավորվեց սրտիկում և դուրս մնաց, քանի որ աշխարհում փողից շատ ավելի կարևոր բաներ կան: Ապա աշակերտները իրենց մեծ սրտիկը նմանեցրին քաղաքին, որտեղ դպրոց, հիվանդանոց, այգիներ կան: Բայց փոքրիկների` անծայրածիր օվկիանոսի նմանվող սրտիկներում էլի տեղ մնաց, ու դա էլ որոշեցին պահել Երկիր մոլորակի համար: Երեխաները մեծ ոգևորությամբ էին բաժանում իրենց սրտիկները, որն ուղեկցվում էր գեղեցիկ արտասանությամբ ու մանկական երգերուվ: Միջոցառումն ուսանելի էր և փոքրիկներին սովորեցնում էր սիրել հայրենիքը. դպրոցը, ծնողներին, ՀՀ խորհրդանիշերը:
"Ում նվիրեմ սրտիկս" խորագրով միջոցառումը կազմակերպել է IԲ դասարանի դասվար` Մարգարիտա Մուրադյանը` իր սաների հետ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4588 | 0 | 0
Facebook